17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը տարօրինակ չի համարում

 ՛՛Օրենքը, որ մայիսին Ազգային ժողովի կողմից ընդունվեց, մենք ասացինք, որ դա առաջին քայլն է, և ՍԴ-ի որոշմամբ՝ սահմանված ժամկետըը մինչև սեպտեմբերի 30-ն է, և մենք որպես առաջին քայլէ օրենքի նախագիծն ենք ներկայացրել, որն ընդունվեց ու  կամարտահայտությունը ներկայումս իրացվում է՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատարյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքի նոր մշակվող փաթեթի մասին: Նախարարը նշեց, որ ամբողջական  փաթեթը կներկայացնենք ԱԺ-ի քննարկմանն առաջիկայում: ՛՛Ժամկետների մասին դեռ չեմ խոսում, բայց մենք ցանկություն ունենք դա անել մինչև հուլիսի մեկը՛՛:

Հարցին՝ իրատեսկան է քառյակի կողմից ներկայացված 12 կետերից առաջին կետը, նախարարը պատասխանեց. ՛՛Փաթեթի շրջանակներում մեր ներկայացվելիք առաջարկները բոլորի համար հասու կլինեն՛՛: Նշենք, որ առաջին կետըով քառյակը պահանջում է ՛՛վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով՛՛:

Արտեմ Ասատրյանը վստահեցրեց՝ Սահմանադրական դատարանի որոշումը պիտի ամբողջապես իրացվի:

Նա նաև նշեց, որ ներկայումս ոչ մի աշխատակցի նկատմամբ ճնշում չի գործադրվում, որ նա դիմում չգրի՝ հրաժարվելով իր աշխատավարձից գումար գանձել: Երբ լրագրողները նախարարին տեղեկացրին, որ փաստեր կան, նա հորդորեց եղած բոլոր փաստերը ներկայացնել:  ՛՛Կոնկրետ տվյալներ ներկայացրեք, կնայենք՛՛,-ասաց նա: Հարցին, թե կոնկրետ ում պետք է ներկայացվեն այդ տվյալները, Ասատրյանը միայն նշեց. ՛՛Համապատասխան մարմինները կնայեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման գործառույթ չունի՛՛:

Ինչ վերաբերում է հենց իր ղեկավարած նախարարությանն, ապա նա հայտնեց, որ այնտեղ ոչ մի աշխատակից դիմում չի գրել, որ իրենից պահումներ չանեն: Դիտարկմանը, թե տարօրինակ է, որ բոլորը կողմ են, որ իրենցից գանձումներ արվեն, նա արձագանքեց.  ՛՛Տարօրինակ չէ, բացարձակ. հենց այդպես կարող է լինել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ