Նորից մեկնելու են Բաքու. Հայկական ժամանակ
Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը: Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը Բաքու է պատրաստվում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու […]





































