Մասնակցել է Սերժ Սարգսյանը
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների մեջ, ի թիվս այլ անվանակարգերի, ընդգրկված է նաեւ պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարը: “Սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոն” ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում եւ Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացրել է “Մի´ սպանիր” խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում […]
“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր խնդրանքը գրել է Ֆեյսբուքի իր տարեգրքում: “Մեծարգո պարոն Նախագահ,Ինչպես լսեցինք մեր լրատվական միջոցներով, դուք ամսի 8-ին և 9-ին հանդիպում պիտի ունենաք նախագահ Ալիեւի հետ: Պարոն Նախագահ, քաջ իմացեք երբ դուք կերդաք այդ հանդիպման, մենք, հայրենասեր հայերս […]
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, “Ժառանգություն” խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ: “Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին: Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ […]
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին եւ զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետեւանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը: […]
Orer.am կայքը գրում է. Այսօր Նոյեմբերյանում հետաքրքիր իրադարձություն էր. մայիսի 6-ին զոհված ոստիկանների հուշարձանում տեղի ունեցավ հայկական բանակի նորակոչիկների երդման արարողությունը: Միջոցառումը մարդաշատ էր. ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Երդման արարողությունից հետո Շարմազանովը մարզպետին հարցրեց՝ ո՞ր համայնքներում է ամենաթեժ իրավիճակը: Տեղեկանալով՝ ցանկություն հայտնեց այնտեղ մեկնելու: Լրատվամիջոցներ Երևանից […]
«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդներին նոր հեռանկարներ սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։ «Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը նշում է, որ գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում։ Եվ շփումները ցույց են տվել, որ երիտասարդները ցանկանում են մնալ իրենց ծննդավայրում, […]
Արցախի հեռուստաընկերության հարցերին պատասխանել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Տեսանյութը այստեղ:
Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից: Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել […]




























