08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Թուրքիայում տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել/ֆոտո/

Ինչպես նշում է The Daily Mail-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առաջին անգամ անցկացվել է տրանսգենդերների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, որով կազմակերպիչները փորձել են ընդդիմանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ երկրում առկա խտրականությանը։ Վիճահարույց միջոցառման կազմակերպիչն է եղել ’’ԼԳԲՏ Թուրքիա’’ իրավապաշտպան կազմակերպությունը։ Գեղեցկության մրցույթին մասնակցել են 13 տրանսեքսուալներ, որոնց դիտելու էր եկել 500 մարդ` նշվում է կայքում: […]

Ոստիկանը իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառելու /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասուլիսում անդրադառնալով  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ Երեւանի Սարյան փողոցում հունիսի 23-ին ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ կիրառելուն՝ ասելով, որ դա կատարվել է օրենքի սահմաններում: “Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք […]

Հանդիպել է Իտալիայի դեսպանին

 Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:  Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետեւանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:  Նախագահն անդրադարձել […]

Արսեն Խոջոյանը կրկին հետազոտվեց

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապեւտը, նյարդաբանը, ինչպես նաեւ Երեւանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության եւ քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով եւ վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական […]

Հուլիսի 1-ին նոր անակնկալներ կլինեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ հուլիսի մեկին Հայաստանը չի ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ”Կարծում եմ` նոր անակնկալներ կլինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մանուկյանը: Հարցին` ում կողմից կլինեն, նա պատասխանեց. ”Չգիտեմ` ում կողմից, ինչ իմանամ: Սերժ Սարգսյանն այնքան է խոցելի, որ ցանկացած խոցող հաճոյքով իրեն կխոցի”: Հարցին, թե կողմ է, որ […]

Գլխավոր դատախազը երաշխավորում է

“Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության”,-մամուլի ասուլիսում հունիսի 26-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Այն դիտարկմանը, թե այսինքն նախկին դատախազի օրոք եղել են նամն դեպքեր՝ Կոստանյանն ասաց, որ նախկի վիճակագրությունը չի […]

Բորդյուժան նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների […]

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետն անցել է

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն  անդրադառնալով  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների կատարած հանցագործությունների մասին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարություններին՝ նշեց, որ  այդ գործողությունների վաղեմության ժամկետները լրացել են:  “Եթե ծանոթանաք նրա ներկայացրած փաստերին, այդ պայմաններում կգաք մի կարեւոր եզրակացության, որ անկախ նրանից նման բաներ եղել են, թե՝ ոչ, մեծ մասը կատարել է այն […]

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ եւ հեռանկարային խնդիրներ, ինչպես նաեւ ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երեւանում կայանալիք “ՄԱԿ-ի սկզբունքների եւ […]

Անիմաստ է մասնակցել այդ շոուներին, 30 վայրկյանանոց հարց տալ. Հ. Նաղդալյան

”Մեր պատվիրակությունը շատ միասնական է, քննարկել է բազմակողմանի բոլոր խնդիրները, և դա մեր պատվիրակության միասնական որոշումն է եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում քննադատություններին, որ Ադրբեջանի նախագահին հայկական պատվիրակության անդամները հարցեր չեն տվել: ”Պատվիրակության անդամների երկարամյա փորձառությունը ևս բազմիցս ապացուցել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ