Երևանի նախկին ոստիկանապետը կնշանակվի՞. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. “ՉԻ” տեղեկություններով ԱՆ ՔԿՎ վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ՔԿՎ վարչության պետի աթոռին հայտնվելու է Ներսես Նազարյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:





































