11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամուսնալուծությունները շատ են

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ թեև տարեսկզբին սահմանվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը:

Նախարարն ընդգծեց, որ ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ օգտագործվել են ավելի քիչ, քան նախատեսված էր տարեսկզբին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ ստացվում է ամուսնալուծությունները ավելացել են, արդարադատության նախարարն ասաց. ”Սա մեր գործունեության արդյունքը չէ, խնդրում եմ, որպես ցուցանիշ չդիտարկել”:

”Ես չեմ ասում, ձեր գործունեության արդյունքն է,-արձագանքեց վարչապետը,-հակառակը, ամեն ինչ անենք, որ Սոցիալական հարցերի նախարարությունը վերլուծություն անի, հասկանանք` խնդիրն ինչումն է”: Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ