”Արմավիր” ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում որևէ մեկի մոտ ”սուր մենինգիտ” չի ախտորոշվել
Առողջապահության նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ”Արմավիր” բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ”սուր մենինգիտ” ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան: Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ` ”աղիքային վարակ” ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդի մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հատազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների […]





































