19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տիկին դատավորը կապ չունի փեսայի հետ. Ժողովուրդ

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որեւէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ:

-Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր սպանության գործով:

-Ես բացարձակապես որեւէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ եւ ոչ էլ իմ փեսան որեւէ առնչություն ունի: Իմ անունը շահարկել եք, որ ժողովուրդը կարդա, թե չէ, եթե մենակ իմ փեսայի անունը նշեիք, ով կիմանար, թե ինչ էր: Ես այնքան գործ ունեմ, հիմա էլ նստեմ մտածեմ, թե դա ինչ գործ է: Կրկնում եմ՝ չեմ հետաքրքրվում:

Բայց խոսքը Ձեր փեսայի մասին է:

-Կարախանյանը ի՞նչ կապ ունի իր փեսայի հետ: Կապ ունի՞:

Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ձեր հարազատ փեսան աղմկալի սպանության գործով է անցնում:

-Այո, նա իմ փեսան է, բայց ես իմ փեսայի գործերի հետ կապ ունե՞մ:

Թերթը հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը, իր տան բակում արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած “Դուքենդո” ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ, Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Թեւոսիկի եղբոր սպանության գործով քննությունը սկզբում իրականացնում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ:

Լուրեր կան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է: Ու դրանից հետո սպանվել է Մոսոն, որի դին ոստիկանները մինչ օրս չեն կարողանում գտնել կոյուղու դիտահորից:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ