18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Արցունքներս խեղդելով /վիդեո/

”Մինչեւ վերջ … Արցունքներս խեղդելով… Մայրիկ… Միայն բացատրեք թե ոնց արաբն իտալացին ու ֆրանսիացին դեր խաղալով ավելի Հայ դարձան քան որոշ հայեր իրենց իրական կյանքում…”,-Facebook-յան իր էջում գրել է հաղորդավար Էրիկ Անթառանյանը՝ տեղադրելով ֆիլմը:

Թուրքիայի նախկին նախագահը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը մեկնաբանել է երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի տարածած հայտարարությունը, որում նա ցավակցել էր հայերին, գրում է allTurkey.am-ը։ Դեմիրելը նշել է, թե ցավակցությունը հայտնելը յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետի բնական իրավունքն է։ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է […]

Ի՞նչ կունենա ԲՀԿ-ն. Հրապարակ

“Բարգավաճ Հայաստանի”՝ նոր ձեւավորվող կառավարությունում ներգրավվածության եւ մասնավորապես սպորտի ոլորտն իր ձեռքը վերցնելու խոսակցություններին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կտրուկ չի արձագանքել: Նրա խոսքով, սպորտը եւ մշակույթը քաղաքականության հետ բացարձակ չեն առնչվում. “Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն մասնակիցն է լինելու եւ պատասխանատու կառավարության արտաքին եւ տնտեսական քաղաքականության, իսկ սպորտը եւ մշակույթը երբեւիցե դրանց մաս կազմել […]

Երեւանի ապագան վտանգված է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է.  ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը, միանշանակ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու փաստն է։ Նույնիսկ իշխանական որոշակի շրջանակներում է այս նշանակումը զարմանք, տեղ-տեղ՝ զայրույթ առաջացրել։ Արդեն պատկերացնել կարելի է, թե հասարակական արձագանքն ինչպիսին է։ Նարեկ Սարգսյանի նշանակմամբ բոլորին մի հարց է մտահոգում.Երեւանի ապագան վտանգված է: Մանրամասները՝ […]

Բիոզուգարանը չի՞ գործելու. Ժողովուրդ

 “Ժողովուրդ” թերթը գրում է. “Տաթևեր” ճոպանուղու մոտ առաջիկայում կառուցվելու է նոր հասարակական զուգարան։ Այս մասին ՞Ժողովուրդ՞-ը տեղեկացել է Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանից։ Իսկ ճոպանուղու հարակից տարածքում գտնվող թանկարժեք բիոզուգարանը, մինչ օրս չի աշխատում։ “Ընդամենը մի օր է աշխատել էդ զուգարանը։ Եկան, փորձարկեցին, բայց էլի չաշխատեց։ Առաջիկայում ծրագրավորված է՝ ճոպանուղու հարևանությամբ Ազգային մրցունակության հիմնադրամի և […]

“Լավ եմ արել բերման եմ ենթարկել”. Հայկական Ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ  վերցնելու մասին։ Պարոն Օսիպյան, ոստիկանությունը հետ  է վերցնում իր այցերն ընդդեմ դեկտեմբերի 2-ի ցուցարարների, ի՞նչ կասեք։ Չեմ հետաքրքրվել, չգիտեմ ճիշտն ասած։ Ստացվում է, որ ապօրինի եք մարդկանց […]

Էպոսագետը արդեն գաղութում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին “Երեւան Կենտրոն” քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են “Վանաձոր” ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ “Նուբարաշեն” ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին “Արթիկ” ՔԿՀ: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, […]

ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի միջև “սև կատու” է անցել. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի՝ Մխիթար Հարությունյանի միջև “սև կատու” է անցել`վերջին զարգացումների ֆոնին. Մխիթարը չի “կարողանում հասկանալ” Դավիթի պատգամավորական դիմումների “հետողորմյաները”, մանավանդ որ Դավիթի  “կրակելու ու ծեծի” պատմությունն ինքն է  է հարթել և ոչ Ծառուկյանը, որի հետ հանդիպումից հետո Քոչարյանը սկսել է հետ […]

Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ “անհետանալու” է քաղաքական դաշտից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ “անհետանալու” է քաղաքական դաշտից։ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան։ Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող […]

Յուրա Մովսիսյանը եւ նրա թիմակիցները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում կրում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված շապիկ։ Նույնպիսի շապիկներ կրել են նաեւ Մովսիսյանի երկու թիմակիցները` Դմիտրի եւ Կիրիլ Կոմբարով եղբայրները, ովքեր լուսանկարները տեղադրել են իրենց թվիթերյան էջում: Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ