18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան եզրափակիչ մենամարտերը: Կանանց պայքարում հրաշալի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը: Մարզուհին երզափակչում հաղթանակ տոնեց իտալուհի Իրմա Տեստայի նկատմամբ` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել Նարեկ Մանասյանը:

ՀՀԿ-ական տատին բանաստեղծություն է ձոնել /վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը նշեց, որ ինքը պաշտում է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Նրա մահվան օրը Սուսաննա տատին բանաստեղծություն է գրել: Նա ցանկանում է, որ այդ մասին բոլորը իմանան: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ուսանողը հանուն փորձարկման ստիպել է մեղուներին կծել իր հետույքն ու սեռական օրգանը /ֆոտո/

Կորնելի համալսարանի ուսանող Մայքլ Սմիթը հանուն գիտական փորձի ստիպել է մեղուներին կծոտել իր մարմինը, անգամ` հետույքն ու սեռական օրգանը: Երիտասարդն ուզել է պարզել, թե մարդու մարմնի որ հատվածն ինքանով է զգում մեղվի խայթոցի ցավը: «Ես կարծում էի, որ ամենացավոտը կլինի ամորձիների հատվածը, սակայն դա այպես չէր», -ասել է Մայքլը` նշելով, որ մեղվի խայթոցի ամենացավոտ հատվածը […]

PEOPLE-ը անվանել է տարվա ամենագեղեցիկ կնոջը /ֆոտո/

PEOPLE հանդեսը կազմել է տարվա ամենագեղեցիկ 50 կանանց ցուցակը, որը գլխավորել է «Ստրկության 12 տարի» ֆիլմի գլխավոր դերասանուհի Լուպիտա  Նիոնգոն: Դերասանուհու նկարը հայտնվել է հանդեսի հերթական համարի շապիկին: «Դա ինձ համար մեծ պատիվ է: Մայրս ինձ միշտ ստիպված էր լինում համոզել, որ ես գեղեցիկ եմ, ես ես հավատացի դրան»,- ասել է դերասանուհին: 31-ամյա դերասանուհին ծնվել […]

”Մթոմ ե՞րբ է մոնոլիտ եղել…” /վիդեո/

”Մթոմ ե՞րբ է մոնոլիտ եղել, որ հիմա պետք է քանդվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ ԱԺ ոչ իշխանական քառյակը կազմաքանդվում է: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը` մեղմելու նաև քառյակի` Կառավարությանն ուղղված քննադատություններն, ապա նա այդ գնահատականը համարեց սպեկուլյատիվ: Շարունակությունը` […]

Հայաստանի բասկետբոլիստուհիները 2 խաղ հաղթել են, 2-ը` պարտվել

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների դպրոցական 2-րդ փառատոնում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը 56:64 հաշվով զիջել է Ղազախստանին: Անցկացրած 4 հանդիպումներից 2-ում Հայաստանը հաղթել է, իսկ մնացած 2-ում՝ պարտվել: 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Բելառուսը:

Ուղերձ Վարդան Մամիկոնյանից /վիդեո/

Չիլինգարյան(Մամիկոնյան) տոհմի երիտասարդական թևի նախագահ Սպարտակ Սարգսյանը և հասարակական կազմակերպության մյուս երիտասարդ ակտիվիստները այսօր Ծիծեռնակաբերդում թռուցիկներ էին բաժանում: Թռուցիկում հատկապես մեզ հետաքրքրեց հետևյալ հորդորը.”Տարվա մյուս բոլոր օրերին մեզնից շատերը հաճույքով գնում են թուրքական ծագում ունեցող արտադրանք, հանգստանում թուրքական հանգստավայրերում ՝ հարստացնելով մեզ ունեզուրկ դարձրած պետության բյուջեն ”: Ուղերձը ավարտվում էր հետևյալ նախադասությամբ.”Այս հավատից մեզ ոչ […]

Վոլոչկովայի հանդեպ գործ են հարուցել` մարմնավաճառությամբ զբաղվելու համար /ֆոտո, վիդեո/

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ քրեական գործ է հարուցվել:   Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մոսկվայի ոստիկանությունն ստուգում է իրականացնում փաստաբան Սերգեյ Ժորինի հայցով, համաձայն որի՝ մարմնավաճառության հոդվածով վարչական վարույթ է հարուցվել 38-ամյա պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ: Չնայած նրան, որ սեռական ծառայությունների մատուցման համար միայն վարչական պատասխանատվություն է սահմանվում, չի բացառվում, որ եթե գործին […]

Գտել են հանքավայրը փորելիս /վիդեո/

“Վալլեքս” ընկերության  Թեղուտի հանքավայրը շահագործելու ընթացքում, երբ պոչամբարի տեղն էին փորում, հայտնաբերեցին մշակույթի եւ քաղաքակրթության վաղեմի հետքեր: Մասնավորապես  13-րդ դարի հնձան, խաչքարեր, դամբարաններ: Դրանք առանձնացվել են, ցանկապտվել եւ դրանք հետագա սերունդներին փոխանցումն ապահովվելու նպատակով համաձայանցրել են մշակույթի նախարարության հետ: Այժմ տարածքը վերահսկվում է, գտածոներն էլ ցուցադրված են:  Մանրամասները ընկերության խոսնակ Վահրամ Ավագյանի խոսքում: Դիտեք տեսանյութը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ