Դիլիջանի թունելը փակվելու է
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, 2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երեւան-Սեւան-Իջեւան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթեւեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից: Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը […]





































