“Գլխավոր դատախազությունը փնթի ձեւով կոծկում է բռնաբարությունը”

Իրավապահ մարմինների կողմից կոծկվում է բռնաբարության գործով տուժող 28-ամյա աղջկա քրեական գործը : Նման դեպքերը առիթ են տալիս հասարակությանը չվստահել իրավապահ մարմիններին:
Բռնաբարության կոծկման գործի հետ կապված՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՛՛Ներազգային ազատագրական շարժում՛՛ նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը արտահայտեց իր վրդովմունքը.
՛՛Երբեք չեմ հանդիպել նման երևույթի, այսինքն` նման ծանր հանցագործությունը , ինչպիսին բռնաբարությունն է, կոծկվում է նման բարձր մակարդակի վրա, ինչպիսին գլխավոր դատախազությունն է և կոծկվում է ծայրահեղ ցինիկ կերպով և առավել քան փնթի կերպով՛՛:
Մարտիրոսյանը նշեց, որ դեպքը ներկայացնելիս ինքը փորձում է զգույշ լինել, որպիսի այն չդառնա թոք-շոուական: Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 9-ին:
՛՛Աղջիկը ծանոթանում է տղայի հետ ամուսնության նպատակով: Տղան ամուսնացած լինելով՝ թաքցնում է այդ հանգամանքը: Մի քանի հանդիպումից հետո շանտաժով և բռնի ուժ գործադրելով աղջկան հանվեցնում է մինչև ներքնազգեստը և նկարում: Հետո այդ վիդեոյի հիման վրա շարունակ աղջկան շանտաժ է անում:
Սկզբում մանր գումարներ է պահանջում: Հետո պահանջում է 4 հազար դոլար, որի հետ կապված աղջիկը գնում է հանդիպման և տեղի է ունենում այս փաստը՝ բռնաբարություն”,-դեպքը այսպես ներկայացրեց Մարտիրսյանը: Նրա հավաստմամբ` բժիշկը տեղեկանքում նշել է, որ աղջկա աչքի տակ կապտուկներ են եղել, ունեցել է արտաքին պատռվածքներ, զրկվել է կուսությունից:
Բանախոսը տեղեկացրեց, որ քննիչը աղջկանից վերցնում է հեռախոսը ու այնտեղից նայելով նրա ծանոթ-բարեկամների համարները` զանգում է բոլորին ու կանչելով հարցաքննության տեղեկացնում աղջկա հետ կատարվածի մասին՝ վերջինիս կյանքը դրանով իսկ վերածելով դժոխքի:
Մարտիրոսյանի ներկայացրած փաստերի համաձայն քննիչը` բազմիցս խախտելով օրենքը տարել է միակողմանի քննություն:
Արդյունքում աղջիկը հայտնվել է ծանր կացության մեջ: Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է պահանջել այս գործի նոր քննություն, քանի որ ծանր հանցագործության հետևանքով աղջկա կյանքը կործանվել է, իսկ մեղադրյալը հայտնվել արտոնյալի վիճակում և գտնվում է ազատության մեջ: