13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեռական աններդաշնակության հետ կապված խնդիրներ՝ Հայաստանում

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթալոգներ Արամ Հակոբյանը և Ռուզաննա Ազատյանը նշեցին, որ վերջին տարիներին հայաստանցիները սկսել են ավելի հաճախ սեքսապաթոլոգի օգնությանը դիմել:

ՀՀ ԱՆ գլխավոր սեքսապաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը նկատեց , որ սեռական առողջության մասին տեղեկությունների տարածման շնորհիվ հասարակության լայն շերտերի մոտ փոխվել է վերաբերմունքը սեռականության, սեռային վարքի եւ սեռավարակների հանդեպ:

՛՛Ժամանակին կանանց սեռական խնդիրները (բացի անպտղությունից) անտեսվում էին հասարակության կողմից, իսկ սեռական վարքի դրսեւորումները՝ ամոթալի համարվում: Վերջին 6-7 տարիների ընթացքում մարդկանց վերաբերմունքը կանացի խնդիրների նկատմամբ փոխվել է, եւ կանայք սկսել են ավելի հաճախ մասնագետի օգնութանը դիմել, ընդ որում, բարձրացնելով խնդիրներ, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր արտահայտվում՛՛,-նշեց Հակոբյանը:

՛՛Սեքսուալ առողջության պաշտպանություն՛՛ հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ազատյանը ասաց, որ ոչ միայն կանանց եւ տղամարդկանց, այլեւ  զույգերի եւ նույնիսկ դեռահասների դիմելիության մակարդակն է փոխվել:

Ամուսնական զույգերը, որպես կանոն, սեռական աններդաշնակության հետ կապված խնդիրներն են առաջ քաշում, որոնց պատճառները տարբեր կարող են լինել՝ տղամարդկանց սեռական թուլությունը, վաղաժամ սերմնաժայթքումը, ցավային խանգարումները, հեշտանքի բացակայությունը եւ այլն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ