Հայաստանում որքա՞ն արժե մեկ այցը սեքսապաթոլոգին
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության պահպանման համաշխարհային օրն է: Արդեն 4 տարի է, ինչ այն նշվում է Հայաստանում և նպատակ ունի հասարակության մեջ բարձրացնելու իրազեկության մակարդակը, հանելու կամ աստիճանաբար վերացնելու ամոթխածությունը:
Օրվա հատ կապված ասուլիսի էին հրավիրվել սեքսապաթոլոգ Վրեժ Շահարամանյանը և գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը: Վերջինս կարևորեց երիտասարդների սեռական վարքի ճիշտ դրսևորումը.’’հակաբեղմնաորիչներ պետք է օգտագործեն, որպեսզի խուսափեն սեռավարակներից’’:
Իսկ սեռավարակի դեպքում որքա՞ն արժե մեկ այցելությունը սեքսապաթոլոգի մոտ: ‘’Խորհրդատվության ստանդարտ գինը 5000 դրամ է: Խորհրդատվությունը դա նախնական այցն է, որի ընթացքում քննարկվում են անձի խնդիրները, տրվում է նախնական ախտորոշում’’ – ասաց Շահարամանյանը:
Միևնույն ժամանակ նշեց, որ սահմանված կարգ կա.’’Պրոֆեսորը իր խորհրդատվությունն անցկացնում է 10000 դրամով, գիտությունների թեկնածուն նույնպես, դա սահմանված կարգ է’’: