21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

“Իսլամական պետությունը” Թուրքիային սահմանամերձ քաղաք է գրավել

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը գրավել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի բնակավայրը, քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկի վրա բարձրացվել է “Իսլամական պետության” դրոշը: Այս մասին թեղեկացնում է թուրքական “Միլլիյեթը”: Հաղորդվում է, որ քաղաքի փողոցներում շարունակվում են մարտերը քրդերի և իսլամիստների միջև, դրանց ձայները լսվում են նաև թուրքական տարածքում: Տեղեկություններ են տարածվել, որ քաղաքի վրա հարձակվել է 2.000 ահաբեկիչ:

Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.14-ին Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվել է “ՎԱԶ-2105” մակնիշի CB912P777 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գևորգ Ցանցատանյան ծնվ. 1963թ.): Ավտոմեքենայի հրդեհաշիջումը իրականցրել է ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի փրկարար ծառայությունը. տուժածներ չկան:

Ես հայրիկիս եմ շնորհակալ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար. Ալ. Մալայան /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում ՛՛Կոչումով բժիշկ՛՛ նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը: Մալայանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Ալեքսանդր Մալայանը, ով ստեղծման իսկ օրից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական […]

Զենք-զինամթերք գերեզմանատան մոտ

Ոստիկանության Մասիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիս գյուղի հին գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ, հակահետևակային արկ, նռնակի պայթուցիչ, ՛՛ՏՏ՛՛ տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված 2 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: 

Ամենաթափանցիկ նախարարությունն ու մարզպետարանը /վիդեո/

2014 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբեր Խսոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  իրականացնում էր Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը` դրանց տեղեկատվական թափանցիկությսւն մակարդակը գնահատելու նպատակով: Այդ տվյալներն այսօր “Հենարան” ակումբում ներկայացրեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, հրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը’ տեխնիկապես): Կայքերի դիտարկումն իրականացվել է 146 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային […]

Կամ ինքն է հետ գալիս, կամ դրածոներն են հետ բերում /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը, նշեց, որ Հայաստանը Ռուսաստանին վաճառած անձնավորությունը չի կարող գալ իշխանության: “Այդ սրիկայություն արած անձը դեռ ուզում է իշխանության գալ: Սիրուն աչքերիդ համար նշանակեցին “Սիստեմայի” տնօրենների խորհրդի անդամ: Քեզ չպատկանող երկիրը ծախեցիր ու հարստություն կուտակեցիր”,-ասաց նա: Ըստ Հայրիկյանի` հիմա նրա դրածոները մտածում են այդ մարդուն […]

Նախագահի հրաժարականը պիտի պահանջի ժողովուրդը /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու հրավեր Եռյակից չի ստացել: Նրա խոսքով, Եռյակը պարտավոր է իրեն պաշտոնապես հրավիրել, քանի որ ԱԻՄ-ն ու Հայրիկյանը անկախ Հայաստանում քաղաքականության հայրն են: Եռյակը վերջերս արդեն այս կամ այն կերպ անդրադառնում է իշխանափոխությանը, որին միշտ անդրադարձել է Հայրիկյանը: “Բայց ես չեմ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես հացադուլ եմ […]

Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:  Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, […]

՛՛Երկիրը լցրել ենք քրեական պաշտոնյաներով՛՛

”Ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական կյանքի գնահատականների տոնայնությունը նույնն է. սակայն արտաքին քաղաքականությունը շատ խնդրահարույց է մեր երկրի ապագայի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ազգագրագետ, ”Նախախորհրդարանի” անդամ Հրանուշ Խառատյանը: ”Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին նշանակում է, որ մենք ոչ մի դաս չենք քաղում մեր անցյալից: Ուղղակի բռունցքներ ենք թափահարում ամեն գործընթացի ավարտից հետո: Այսօր կրկնվում է 1920 թվականի […]

՛՛Տղավարի զրույց՛՛-ների վերջը դա է …

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադառնում է քաղաքացիական հերթական ակտիվությանը՝ ՛՛շրջանառության հարկի՛՛ դեմ բողոքի ալիքին՜ մասնավորապես նշելով. ՛՛Երեկ, վարչապետի հետ հանդիպած առևտրականների ներկայացուցիչները չեն ցանկացել, որպեսզի լրագրողները լուսաբանեն հանդիպումը: ՛՛Չենք ուզում օտար ականջ լսի, էսի տղավարի զրույցա լինելու՛՛,- ասել են նրանք:Լրիվ հայկական մենթալիտետի մեջ տեղավորվող մտածողություն է, որն, ի վերջո, հանգեցնելու է առևտրականների շարժման ֆիասկոյին կամ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ