15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու կուտակային վճարումները չեն փոխանցվում հաշվեհամարներին

”Գումարները փոխանցվում են Ֆինանսների նախարարության կողմից և ոչ թե մեր նախարարության կողմից՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան հարցին, թե Կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները:  

՛՛Առաջ երեք ամիսների համար կատարված վճարումները փոխանցվել են անհատական հաշիվներին, դրանից հետո օրենսդրական փոփոխություններն ու այդ ամբողջ տեղեկատվական համակարգերի փոփոխություն էր անհրաժեշտ, և համապատասխան փուլերով է նախատեսվել և այդ շրջանակներում առաջին հերթին գործարկվել են այն մոդուլները, որ ենթադրում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացում: Այդ աշխատանքները շարունակվում են, ընթացքի մեջ են, և այդ աշխատանքներն ավարտելուց հետո առաջիկա օրերին, ինձ թվում է, ամբողջական լուծումները կտրամադրվեն հանրությանը՛՛,-շեշտեց նախարարը: 

Հարցին, թե ինքը տեղյա՞կ է՝ իր հաշվին գումար փոխանցվում է, թե ոչ, և որքան է կազմում այդ գումարը, նախարարը պատասխանեց. ՛՛Ոչ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ