30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան են լինելու կենսաթոշակները 2015-ին

2015 թվականի պետական բյուջեի միջոցների շրջանակում նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հավելեց, որ 2015 թվականի հունվարի մեկից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ:
՛՛Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 դրամով, և 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն՛՛,-բացատրեց նախարարը:

Զինվորական կենսաթոշակները ևս 2015 թվականի հուլիսի մեկից պետք է բարձրանան:
՛՛Արդյունքում 2015 թվականին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62,760՛՛,-հայտնեց Արտեմ Ասատրյանը:

2015 թվականին ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը կկազմի շուրջ 104.685:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստները նախատեսվում է տրամադրել շուրջ 43.000 ընտանիքի, որից երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան համար՝ 6415, իսկ հինգերորդ և հաջորդող երեխաների համար՝ 339:
Ասատրյանը շեշտեց, որ 2015 թվականին շարունակվելու է նաև ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի աշխատանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ