05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեղք գցելու որևէ խնդիր չկա. նախարարը՝ վարչապետից

”Մենք որևէ հայտարարություն չենք արել, որ հրաժարվելու անհրաժեշտություն լինի, մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման, և ներկայացրած նախագիծն առաջարկություն էր մեր կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ էր նշանակում վարչապետի երեկվա հայտարարությունը, որ որևէ հղի կին չպիտի տուժի մայրության նպաստների օրենքի փոփոխություններից:

Նախարարն ասաց, որ այս ընթացքում բավականին առարկայական քննարկում են ունեցել բոլոր շահագրգիռ շրջանակների հետ, այդ թվում շահառու անձանց, գործատուների, ՏԻՄ-ի, ՀԿ-ների և վերջապես խորհրդարանական լսումների շրջանակներում այն բոլոր հարցադրումներն ու մոտեցումները, որոնք ներկյացվել են, բնականաբար ներառվել են իրենց կողմից ներկայացված նախագծի ամփոփաթերթում: ՛՛Այն բոլոր առաջարկություններն, որոնք ներկայացվեցին և առարկայական բնույթ են կրում և ներկայումս շատ առարկայական և ինտենսիվ իրականացվում են դրանց վերլուծության փոփոխությունների աշխատանքները: Այն մտահոգությունը, որ բոլորս ունենք, որ իսկապես աշխատող հղի կինը, որը համապատասխան եկամուտ է ստանում, չունի որևէ կերպ այդ իրավունքի ոտնահարում՛՛:

Դիտարկմանը, թե տպավորություն էր, որ վարչապետը մեղքը գցում էր նրա վրա՝ ասելով, որ այնպես պիտի անել, որ հղի կանայք չտուժեն այս նախագծով, Արտեմ Ասատրյանն արձագանքեց.  ՛՛Շատ սխալ տպավորություն է, որովհետև մեղք գցելու որևէ խնդիր չկա, և հանրապետության վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը՝ խնդրի հետ կապված, քանի որ ես նշեցի, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, և այս քննարկումները, բնականաբար, նաև ենթադրում են որոշակի լուծումներ, որն արատահատվելու է օրենքի նախագծում և ներկայացվելու է ԱԺ-ին, և ՀՀ վարչապետը ներկայացրեց իր մոտեցումը՛՛: 

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նոր նախագծից և վարչապետը գոհ կլինի, և հղի կանայք, նախարարը պատասխանեց. ՛՛Ձեր հետ միասին մենք կկարողանանք անել այնպիսի քայլեր, որպեսզի ընդհանրապես այն բոլոր անձինք, ովքեր առարկայական շահագրգռվածություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, բավարարաված լինեն լուծումներով: Կարծում եմ, որ հանրապետության վարչապետն իր մոտեցումները ներկայացնելով՝ առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, ում խնդիրների լուծման առումով էլ տարվում են համապատասխան աշխատանք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ