Հայ-վրացական միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն: Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, […]





































