30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ջրամբարաշինությունը որդեգրել ենք՝ որպես գերակա ուղղություն. Վ. Հակոբյան

 ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը նախ շնորհավորեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի նշանակումը, ապա հարցրեց.

՛՛Արարատյան արտեզյան ջրերի մակարդակի ակնմանը զուգահեռ ավելացավ մեկ միավոր հողը ջրելու քանակ, սա լրացուցիչ ծախս է գյուղացու համար, չե՞ք կարծում, որ այդ 27%-ը պետք  է գյուղացուն փոխհատուցվի՛՛:  Նա նաև նշեց, որ այսօր ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա, արդյոք ջրամբարաշինարարությանն ուղղված գումարները չպետք է աճեն շեշտակի, քանի որ արդեն այս տարի ոռոգման ջուր չունեինք:

Վահե Հակոբյանը պատասխանեց, որ դիֆերսիկացին ծրագիր եք իրականացնում ու ջրամբարաշինությունը որդեգրել են՝ որպես գերակա ուղղություն: ՛՛Օրակարգում չորս խոշոր ջրամբարաշինական ծրագրեր ենք իրականցնում, խոսքը Կապսի, Մասխարայի, Վեդու և Եղվարդի ջրամբարների մասին է: Կապսի ու Վեդու ջրամբարներն ահագին առաջ են գնացել՛՛: Նա հավելեց, որ սրանց ֆինանսավորման համար կառավարության նիստի ժամանակ որոշվել է գումար տրամադրվել, և եկող տարվա մեջ այդ երկու ջրամբարները կկառուցվեն: ՛՛Սրանով մենք կարող ենք լրացուցիչ տարածքները վերանորոգել և դա հասցնել մինչև Արարատյան դաշտավայր, որպեսի կարողանանք ստորգենտյա ավազանի ճնշումային հորը վերականգնենք: Նույնը վերաբերում է Վեդու ջրամբարին՛՛:  

Լրացուցիչ փոխհատուցման հետ կապված նա նշեց, որ իրավացի է ԲՀԿ պատգամավորը: ՛՛Բայց դա է իրականությոնը, միևնույն ժամանակ պետք է նշենք, որ գոյություն ունեցող տեխնոլոգիաները հնարավորություն կտան նաև կիրառել դրանք ու լուծել խդիրը՛՛:

Կապսի ջրամբարի մասին նա շեշտեց, որ մոտ երկու միլիոն   եվրոյի չափով գրանտ կա, որը հնարավորություն կտա տարածաշրջանում ավելի արդյունավետ իրականացել ջրային ռեսուրսը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ