23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սևանի անունը լսելիս ասմունքեցին Ազգային ժողովում

 ՛՛Սևանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի և տտարածաշրջանի համարն կրկնելու, բացատրելու անհրաժեշտություն չկա, մի բան ավելացնեմ, որ երկիքն իր ճշգրիտ պատկերն էլ է այնտեղ գտնում, դա իմ խոսքերը չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն էլ շարունակեց բանաստեղծությունը. ՛՛Եվ հենց այնտեղ՝ բարձրիկ Սևանում, երկինքը իր ճիշտ պատճենը հանում՛՛:

ԲՀԿ պատգամավորը դիմելով Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին ասաց, որ բյուջեից գումար է տրամադրվում Սևան մանրաձուկ լցնելու համար, և հետաքրքրվեց, թե արդյոք հարկավոր չէ Սևան թափող գոնե երկու գետի վրա ԳԵՍ-եր չկառուցվեն: ՛՛Մասնագետները կորոշեն՝ որ գետերն են հարմար, և որ ձկները պետք է բուծել ավելի շատ: Մեխանիկորեն այդ ձկները լցնելը դժվար է, թույլ տանք մեխանիկորեն երկու գետ իրենով բնական եղանակով ձուկ աճեցվի՛՛:

Նախարարը պատասխանեց, որ համակարգ է մշակված և թույլ չեն տա, որ ավելորդ տեղը ջուր օգտագործեն: ՛՛Մենք ունենք այն, ինչ ունենք: Այս դահլիճում նստած բոլորս էլ ցանկություն ունենք, որ չլիներ սակավաջրություն, այլ լիություն լիներ, գետերը նորմալ լինեին և կարողնանային ձկները գետերում ձվադրում իարականցնել ու տեղափոխվել Սևան՛՛: Նախարարը նշեց, որ ծրագիր են իրականացնում ու առաջիկայում վաթսուն միլիոն դրամի չափով 370 հազար մանրաձուկ լցնելու են Սևան: ՛՛Սա համարում եմ արդյունավետ ծրագիր, որովհետև այսօրվա վիճակով մենք տեսնում ենք, որ ձուկ կա Սևանում:

ՀԷԿ-երի հետ կապված նա նշեց, որ դրանք արդյունավետություն ունեն, և այսօր դրանք փակելը արդարացի չի լինի, բայց արդարացի կլինի, որ մեկ-երկու գետ մաքրվի ու ամբողջովին իրականացի իր աշխատանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ