13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ընտրությունները պատվերով համերգ չեն. Է. Շարմազանով/վիդեո/

“Եռյակի առաջարկներին կամ պահանջներին ես անդրադարձել եմ եւ ավելացնելու բան չունենք: Այդ առումով մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով եւ պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ”,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Շարմազանովի խոսքով, ընտրությունները պատվերով համերգ չեն:

 “Եթե մենք գնանք այդ տրամաբանությամբ, ապա ՀՀ-ում մշտապես մենք կմտնենք ընտրությունների փուլ եւ մի ընտրությունը կփոխարինվի հաջորդով: Միշտ էլ կգտնվեն հասարակության շերտեր, ովքեր դժգոհ կլինեն այս կամ այն իրավիճակից:

Երկրորդը, եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն  ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են”,-ասաց նա:

Այլ հարցերի պատասխանները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ