05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ երկրորդ երեխայի համար հատկացվող գումարը չեն ավելացնում

Ազգային ժողովում 2015թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու է Կառավարության ծրագրից հանվել ծնելիության խթանման փիլիսոփայությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց. ՛՛Համաձայնեք՝ ժողովրդագրական վիճակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են, և որևէ մեկ քայլով կամ մեկ ծրագրով հնարավոր չէ բան փոխել՛՛: Նա նշեց, որ այս ուղղությամբ պատգամավորների, բազմաթիվ փորձագետների, ոլորտի մասնագետների հետ քննարկումներ են արել:

Մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առարկայական և խորքային հետազոտություն իրականացնել, օրենսդրական ենթակառուցվածքներով, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ այս խնդիրների վրա: Նախարարը ավելացրեց, թե հաստատելով ծրագիրը՝ արդեն կլինեն բոլոր խնդիրների խորքային վերլուծությունը՝ ֆինանսական գնահատականներով և ժամկետներով, որն էլ կկարողանան բյուջեով իրականցնել:

Ինչ վերաբերում է Բիշարանի դիտարկմանը, թե հղիների նպաստի հարցով Կառավարության ղեկավարների երեկվա անդրադաձին, որ կարծես իրենք որևէ առնչություն չունեն հղիների նպաստի կրճատման որոշման հետ, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ օրենքի նախագիծը ներկայացվել է և ի սկզբանե էլ ասվել է, որ դա առաջկություն է: ՛՛Սա այն խնդիրն է, որ բոլոր հարցերին պետք է նայել ու փորձել լուծում տալ՛՛,-շեշտեց նա:

Պատգամավորը նաև առաջարկեց ավելացնել երկրորդ երեխայի համար տրվելիք գումարը: ՛՛Այդ երեխան էլ պետք է սնվի, սովորի՛՛,-ասաց նա: Նախարարը համաձայնեց Բիշարյանի հետ, սակայն նշեց, որ միակ պատճառը, որ այդ գումարը չի ավելացվում ֆինանսական միջոցների բացակայությունն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ