Թուրքիայում կվերականգնեն հայկական ավիրված եկեղեցին

Թուրքիայի Էլազըղ նահանգի Բալու գավառում գտնվող ավելի քան 800 տարվա կիսավեր հայկական եկեղեցին նախատեսվում է վերականգնել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Մեդյալոժի» կայքի թղթակցի հետ զրույցում Բալուի համայնքապետ Սաիդ Դաղօղլուն հայտնել է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին կսկսվեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Նա նաև նշել է, որ կապ են պահպանում հայկական համայնքի հետը այդ ծրագիրն իրականացնելու համար:
Հայկական եկեղեցին 1970-ականներին թիրախ է դարձել գանձ որոնողների համար և էապես վնասվել վերջիններիս ավերիչ գործողություններից: Դաղօղլուն ափսոսանք է հայտնել է, որ տեղի բնակիչները տեր չեն կանգնել հայկական պատմական այդ եկեղեցուն: Նա հույս է հայտնել, որ եկեղեցին կվերականգնվի և հայերին դարձյալ կտեսնեն Բալուում:
Ermenihaber.am