05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Քննարկվել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես […]

”Անտրամաբանական է”

”Ես կարող եմ վերահաստատել իմ դիրքորոշումը, որ մի քիչ անտրամաբանական է գոյություն ունեցող նախագծի քննարկումը հետաձգել` հանուն գոյություն չունեցող նախագծի քննարկման: Դուք գիտեք, որ հայտնի իրդարձություններից հետո բավական երկար ժամանակ է անցել: Այդ ընթացքում անընդհատ խոսվել է, որ սահմանապահ համայնքների հարցը պետք է լուծվի”,-այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: […]

Արտակարգ իրավիճակ Վարդենիսում. ծեծելով սպանել են եւ փախել

Henaran.am-ի տեղեկություններով, այս պահին ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Վարդենիս քաղաքում շինանյութի խանութի սեփականատիրոջ որդի Հրանտ Շաբոյանն ու նրա “հեղինակություն” համարվող ընկերը՝ Դինջ Կարենը, Մարտին Հակոբյանը, Ադամիկ Կարապետյանը, որոնք 40 եղբայրներ հանցավոր խմբի անդամներն են, ավտոմենքայով վազանց անելու համար ծեծել են Ծովակ գյուղի բնակչին եւ իր 15 ամյա որդուն: Ըստ տեղեկությունների, Ծովակ գյուղի […]

Ոստիկանը հետաքննել է իր իսկ արած բռնաբարությունների գործերը

Ալթայի ոստիկանությունը ձերբակալել է իրենց գործընկերոջը` 23-ամյա քննիչ Ալեքսանդր Սատլաեւին, ով մեղադրվում է բռնաբարություններ կատարելու մեջ, գրում է Алтапресс.ру-ն: Հետաքննությամբ պարզվել է, որ քննիչը 2012-2013 թվականների ընթացքում 4 բռնաբարություն է կատարել եւ 7 բռնաբարության փորձ: Հետաքրքրականն այն է, որ բռնաբարությունների բացահայտման գործով զբաղվել է հենց ինքը եւ համոզել տուժած կանանց` հետ վերցնել բողոքը կամ էլ […]

Նիկոլը մերժվեց

Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ”Սահմանապահ համայնքների մասին” օրենքի նախագիծը: Այն դրվեց քվեարկության, և կողմ արտահայտվեց միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի մյուս հինգ անդամները ձեռնպահ քվեարկեցին: Արդյունքում եզրակացությունը  դրական չէր,  հետեւաբար ԱԺ քառօրյա չի ընգրկվի: Նշենք, որ նախագծում նշվում է, […]

Հայոց Արծիվները սահմանում էին

        “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն,  www.hayocartsivner.am) Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:         “Հայոց […]

Ո՞ւմ են սպասարկում քառյակի ուժերը /վիդեո/

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցությունը  սեպտեմբերի 21-ին հրավիրել է քաղխորհրդի նիստ ու ընդունել հայտարարություն՝ 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների կապակցությամբ: “Իշխանությունը այսօր թեւերը քշտած իր կուսակցությունների միջոցով անում է ամեն ինչ, որ իրական ընդդիմադիր դաշտում պրոցես չգնա: Խոսքը այն ընդդիմության մասին է, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ եւ փորձում է հասարակության շրջանում […]

Սերժ Սարգսյանը Արմավիրում է /ֆոտո/

ախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին եւ դպրոցի նոր պայմաններին: Դեռեւս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, […]

Քարդաշյանի հետույքին էլ դե մի նայեք, նա էլ է հայ. թուրք հաղորդավար

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույնխորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել է  թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին:  Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության մութ սենյակը» հաղորդման  վարող պատմաբան Մուրադ Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է, գրում է Ermenihaber.am-ը: Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել է  «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ […]

Հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների եւ Նախիջեւանում Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման շարունակությունն է. Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ