05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշում չի ընդունել /վիդեո/

Եվրասիական տնտեսական միությունն անդամկցելու որոշումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել, ինչպես բազմիցս հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները: Այս մասին այսօր ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի թեմայով լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա նշեց, որ մետ երկու տարի վերլուծություններ, ուսումնասիրություններ են կատարվել և դեպի ԵՏՄ, և դեպի ԵՄ ուղղություններով: ՛՛Փորձել ենք հանել այն տնտեսական պոտենցիալը, որի հիմքի վրա մենք կարող ենք ունենալ երկարաժամկետ տնտեսական աճ մեր ազգաբնակչության համար՛՛,-նշեց Արամյանը:

Ի դեպ, նա շեշտեց, որ այս վերլուծությունները կատարվել են ոչ միայն ՀՀ կառավարության, այլև  Համաշխարհային ու Եվրասիական բանկերի հետ համատեղ: Առաջին հանգամանքը, որ նախապատվությունը տրվել է ԵՏՄ-ին, առևտրի շարժառիթներն են, հաշվի է առնվել, թե ինչ ապրանքներն են արտադրվում ՌԴ, և ինչ՝ ԵՄ: Երկրորդը՝ ֆինանսական կապերն են, մասնավորապես օտարերկրյա ներդրումները, որտեղ մեծ մասը բաժին է ընկնում ԵՏՄ երկրների՝ ի դեմս Ռուսաստանի: 

 Երրորդ շարժառիթը անձանց կամ աշխատուժի տեղաշարժն է: Վարդան Արամյանը հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կանոնակարգվելու են միգրանտների խնդիրները: Բացի այդ հնարավորություն է տրվելու ՀՀ-ում կրթություն ստացածներին աշխատել ՌԴ-ում իրենց հայկական դիպլոմներով: ՛՛Մեր դիպլոմներն ավտոմատ պետք է ընդունվեն նաև այնտեղ՛՛,-նկատեց նա: 

Բացի այդ Վարդան Արամյանն ընդգծեց, որ ԵՄ երկրները նախորդ երկու տարիներին տնտեսապես ևս անկում ունեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ