Թանկանալու է շուրջ 7000 անուն ապրանք
՛՛ԵՏՄ անդամակացության հետևանքով թանկանալու են շուրջ 7000 անուն ապրանքներ, միայն 700-ի դեպքում են պահպանվելու գները, որոնք թանկանլու են ուղղակի ուշացումով՛՛,-այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ն նախագահ Դանիել Իոնիսյանը, ով շեշտեց, թե այս միությունից որակյալ ապրանք դժվար թե գտնվեն:
Իոնիսյանը նկատեց, որ սահմանված դրույքաչափերը հակասում են գործող մաքսադրույքաչափերին, որոնք էլ չեն բխում արտադրողերի ու սպառողների շահերից:
՛՛Մեզ պե՞տք է այն դրամը, որը մի գիշերում հսկայական անկում է ունենում:
Երկրի տնտեսությունը կախման մեջ է ընկնելու Լարսից, որը տարեկան մի քանի անգամ փակվում է, և միակ ցամաքային ճանապարհն է ԵՏՄ-ի հետ՛՛,-ասաց նա:
Իոնիսյանի խոսքով՝ մենք հաջողացնում ենք անդամակցել այն երկրի հետ, որը զինում է Ադրբեջանին:
Նա անդրադաձավ նաև ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև հավանական մաքսակետին և նշեց, որ եթե որևէ մեկը կասակծում է, որ դե յուրե մաքասակետ կդրվի, ապա հուշեց՝ թող հոդվածները կարդան: ՛՛Եթե պնդում եք, թե չեն լինելու, ապա ի՞նչ է դրա դիմաց ստանալու Ադրբեջանի բարեկամ Ղազախստանը՛՛,-հարցրեց նա:
ՀԿ նախագահը նշեց, որ ՀՀ-ն այդ պայմանագրով չի կարող այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայանգիր իրականացնել, չնայած որ ասվում է, որ ինքնուրույնությունը չի կորցնում: