02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդը ձկան բարեկամն չէ….

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը իր facebook-ի մի լուսանկար է տեղադրել և տեղադրել այսպիսի գրառում.

՛՛Մարդը ձկան բարեկամն չէ….

Հատուկ ՀՀ ԲՆ Բնապահպանական պետական տեսչության համար….

Տեսեք, թե ինչ ջանասիրաբար են ձուկը լցնում ձկնորսական նավակի մեջ եւ հետն էլ, եթե լուսանկարին ուշադիր նայեք կհասկանանք, որ ձկնորսներից մեկը կողքերն է նայում, այսինքն պարզ երեւում է, որ ձկնագողությամբ են զբաղված….

Նման շատ լուսնակարներ ցույց տամ Ձեզ, քանի որ տարվա 12 ամիսների, յուաքանչյուր ամսվա մեկ օրը ես լինում եմ Սեւանա լճի ափերին,,,,

Արդյունքն էլ էն ա, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի տակ ՍԻԳ են վաճառում,,,,, Տեղերը լավ գիտեք էլ ես չասեմ,,,,,

Ամոթն էլ ա լավ բան….

Իսկ եթե վեր հանեմ 2002 թվականից մինչեւ 2014 թվականը ընկած ժամանակահատվածի թվերը, թե Սեւան քանի միլոն դոլարի ձուկ եք լցրել, եւ մյուս կողմից էլ դուրս բերեմ ՀՀ ԳԱԱ Ձկանբանության ինստիտուտի տվյալները, թե ինչ քանակի ձուկ է առկա լճում մի քանի ՁՈՒԿ պաշտոնյաներ պաշտոնակ կլինեն…

Էհհհհհ ինչ եմ ասում միեւնույն է, ինչ քանակությամբ փաստեր էլ ներկայացնես մեկ է երկրում, ոչ իրավական համակարգ կա, ոչ էլ,,, Իսկ պատասխանատվության իստիտուտը գործում է միայն եւ միայն խեղճ ու կրակ մարդկանց համար….՛՛

Գալուստ ՆԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ