30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խնդրում եմ, այդ անիծյալ պայմանագիրը մի ստորագրեք …

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ ԱԺ լսումներին հայտարարեց, որ Խորհրդային Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մինչև անգամ սփյուռքի հարցերով համաձայնեցնում էր Մոսկվայի հետ: Նա հարցրեց, թե այս անդամակցությունով ՀՀ-ը չի զրկվում արդյոք ինքնուրույն որոշումներ կայացնելուց:
Բացի այդ,լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք նման կարևոր հարցի համար չարժե անցկացնել հանրաքվե: Եւ վերջին հարցը ԱԳ փոխնախարարին.

՛՛Ինչպե՞ս եք քվերարկել 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, համաձա՞յն եք, որ ՀՀ-ն լինի ԽՍՀՄ-կազմից դուրս՛՛:

 ՛՛Բնական է՝ կողմ, ես միշտ էլ կողմնակից եմ եղել ՀՀ-ի անկախությանը, նույնիսկ խորհրդային տարիներին՛՛,-պատասխանեց Շավարշ Քոչարյանը: Մյուս հարցերը Քոչարյանը որակեց՝ դրանք անձնական սուբյեկտիվ գնահատականներ են և չեն համապատասխանում արտաքին քաղաքականութայնը:

՛՛Որոշումները մենք ենք կայացնում, նույնիսկ հզորները հաշվի են առնում միջազգային կոնյուկտուրան, անցուդարձը: Մենք ինքնուրույն ենք որոշում մեր քաղաքականությունը՝ հաշվի առնելով մեր պետության շահերը՛՛:

՛՛Խնդրում եմ, այդ անիծյալ պայմանագիրը մի ստորագրեք, մի արժանացեք սերունդների նզովքին՛՛,-ելույթով եզրափակեց Նարինե Մկրտչյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ