03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3 չգիտի իր կարգավիճակի մասին

 Նոյեմբերի 21-23-ին  համապատասխանաբար Բաղրամյան 1, Կորյունի 19ա շենքերին հարող տարածքներում եւ Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող հրապարակում, “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր “ՁԻԱՀ-ից ազատ սերունդ” հանրային միջոցառումը` միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթին:  Մեր քաղաքի մոտ 200 անցորդներ (յուրաքանաչյուրն ընդամենը 20 րոպեի ընթացքում) հնարավորություն ունեցան հետազոտվել եւ իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:

Հետազոտության արդյունքում անցորդների մոտ բացահայտվել է ՄԻԱՎ դրական 2 դեպք: Նրանք ստացել են համապատասխան աջակցություն եւ ուղեգրվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Նմանատիպ միջոցառում է նախատեսվում իրականացնել նաեւ Երեւանի պետական համալսարանին հարող տարածքում նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-17:00:

“Հաշվի առնելով Հայաստանից դեպի ՄԻԱՎ վարակի մեծ տարածվածություն ունեցող երկրներ միգրացիայի բարձր մակարդակը` խնդիրն ավելի լուրջ է դառնում մեր քաղաքացիների համար: Դրա մասին է վկայում տարեց տարի գրանցված նոր դեպքերի թվի աճը”,- նշեց “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ համանախագահ  Էլինա Ազարյանը:

Նախաթեստային խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում էր շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, ինչի շնորհիվ ապահովվում էր հետազոտության գաղտնիությունը: Հետազոտությունն անանուն էր, անվճար եւ գաղտնի:

Միջոցառումն իրականացվում էր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ,

“AIDS healthcare foundation” կազմակերպության օժանդակությամբ, “Առաքելություն Արեւելք” մարդասիրական կազմակերպության եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3 չգիտի իր կարգավիճակի մասին: Մեզանից շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ եւ անսովոր է թվում: Հասարակության մեջ ճանաչված եւ սիրված հաղորդավար Եգոր Գլումովը, միանալով միջոցառումների շարքին, իր օրինակով ցույց տվեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամենեւին էլ ամոթ եւ վախենալու չէ, այլ հակառակը՝ սեփական առողջության մասին հոգալու դրսեւորում է:

Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, եւ հետեւաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսեւորումների ի հայտ գալը:

Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաեւ նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը:                   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ