21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ռեինկարնացիայի” Ռոլանդն ամուսնանում է. ESem.am

Ամռանը Շրի Լանկայում նշանված “Ռեինկարնացիա” բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը հարսանիքի են պատրաստվում, գրում է ESem.am-ը: Նախապատրաստական աժիոտաժի մեջ գտնվող հարսնացուն ժամանակ գտավ  ու ESem.am-ին որոշ մանրամասներ պատմեց:

Զույգը կպսակադրվի նոյեմբերի 30-ին` Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:  Պարուհու խոսքով` իրենք մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չեն, և հարսանիքը համեստ և հանգիստ է լինելու:) Գայանեի փոխանցմամբ` հարսանեկան խնջույքին հրավիրված են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, որոնց թվում մի շարք հայտնիներ կան:

“Նշանդրեքից անմիջապես հետո սկսել ենք զբաղվել հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: Ամեն բան երկուսով ենք անում` քննարկելով և համաձայնության գալով: Մեր ընկերներն էլ շատ են օգնում մեզ այս գործում”,- ասաց հարսնացուն:

Գայանեն հայտնեց, որ հարսի զգեստը պատվիրել է: Պարուհու պատկերացրած զգեստը շուտով պատրաստ կլինի:

Մանրամասները` ESem.amում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ