Քաղաքացիների առաջարկները ներառվելու են տարբեր ծրագրերում
Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին վարչական բոլոր շրջանների կենտրոնական, մարդաշատ վայրերում տեղադրվում են ՛՛Առաջարկությունների տաղավարներ՛՛ , որոնց միջոցով ևս քաղաքացիները կարողանում են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել քաղաքային իշխանություններին։ Քաղաքացիների նամակները պարբերաբար հավաքվում են, ամփոփվում և նեռարվում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում: ՛՛Քաղաքում տեղադրված այս տաղավարները երևանցիների համար ևս մեկ հնարավորություն […]





































