18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թանկացող ապրանքների անունները նշելու համար փոխնախարարից կպահանջվի մեկ ժամ

Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քննարկմանն անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ը կարող է ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական պայմանագիր կնքել: ՛՛Օրինակ կարո՞ղ է ազատ առևտրի պայմանագիր կնքել ասենք՝ Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ՛՛:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսված է, ինչպես նաև ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ պետությունները պետք է միասնական ու համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը:

Սակայն եթե անհրաժեշտություն կլինի կամ նպատակահարմար առանձին ևս պայմանագրեր կնքել, ապա դրա մեխանիզմները կան, ու ՀՀ-ը կարող է այդ խնդիրները բարձրացնել ԵՏՄ-ի առաջ:

՛՛Սակայն խնդիրն այն է, որ եթե անդամ պետությունը ինքնուրույն որոշի և կնքի առևտրի պայմանագիր մեկ այլ երկրի հետ, ցանկացած ինտեգրացիոն միության գաղափարախոսությունը վերանում է: Միության գաղափարախոսությունը ենթադրում է, որ համատեղ պետք է իրականացվի առևտրի քաղաքականությունը՛՛,-պարզաբանեց փոխնախարարը:

Պատգամավորին նաև հետաքրքիր էր, թե որ ապրանքներն են ի վերջո թանկանալու, որոնք՝ ոչ: ՛՛Որ ապրանքները կթանկանան, այդ ապրանքների ցանկը կարող եմ թվարկել, բայց կտեւի մեկ ժամ կամ քառասուն րոպե՛՛,-ասաց Կարայանը:

Ընդհանուր առմամբ առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը չեն թանկանալու, չեն թանկանալու նաև այն ապրանքները, որոնք հումքային չեն մեր արտադրողների համար:

՛՛Մաքսատուրքի դրույքաչափերը կբարձրանան այն ապրանքների վրա, որոնք հանդիսանում են վերջնական սպառման պատրաստի արտադրանք և այդ արտադրանքների գծով ՀՀ-ում կա տեղական արտադրություն՛՛: Ֆինանսների փոխնախարարն այս պարագայում վտանգներ չի տեսնում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ