08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Այս տարբերակը բարենպաստ է բոլոր կանանց համար” /վիդեո/

Օրենքի նախագիծը, որ բազմաթիվ իրավաբանների հետ է քննարկվել, չի կարող սահմանադրական իրավունքի խախտում լինել: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում, անդրադառնալով “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքի նախագծի փոփոխված տարբերակին, ասաց ԱԺ “Հանրապետական”  խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ նախագծի այս տարբերակը այլեւս չի կարող խնդիր առաջացնել որեւէ հղի կնոջ համար, այն բարենպաստ է բոլոր կանանց համար:

Բանախոսը նշեց, որ օրենքի նախորդ տարբերակում վիճահարույց կետեր շատ կային:

“Օրենքի նախորդ տարբերակի առաջին դժգոհողներից մեկն եմ եղել: Չէր կարելի թույլ տալ, որ հղի կանայք գային, հասնեին ԱԺ-ի մոտ ու բողոքեին: Բայց ներկայիս տարբերակը շատ լավն է, պետությունը սահմանել է վերին շեմ, այն կնպաստի, որ չարաշահումների դեմն առնենք: Թող այս օրենքը մեկ տարի աշխատի, տեսնենք, եթե խնդիր կա, օրենքը կարող ենք լրամշակել: Տեսնենք` ո՞վ կտուժի այս մեկ տարվա ընթացքում, ովքեր կբողոքեն”,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, “Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն” քաղաքացիական նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը նշեց, որ պետությունը իրավունք չուներ վերին շեմ սահմանելու:

“Եթե այսօր կազմում է մեկ միլիոն, ապա վաղը կարող է դառնալ 500 հազար դրամ:Ես հաշվարկել եմ ու եկել այն եզրակացության, որ գործատուի համար ընդհանրապես ձեռնտու չէ հանցավոր համաձայնությամբ մեկ միլիոնից ավելի դրամ աշխատավարձով կանանց գրանցել ծննդաբերությունից մի երկու ամիս առաջ ու  նրա համար բարձր հարկեր տալ, որովհետեւ հետո պետությունից ստացվող գումարները իր վճարած գումարները զրոյացնելու են: Հետեւաբար` գործատուն ոչինչ չի շահում”,- ասաց նա` նշելով, որ վերափոխված նախագծով որեւէ հանրային քննարկում տեղի չի ունեցել, այն արագ որոշվեց եւ մեկ շաբաթից ավելի փակ էր հանրության համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ