17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ողջունեց Փաշինյանին…/վիդեո/

’’Իմպիչմենտը մի գործընթաց է, որը Փաշինյանի կողմից փորձ էր՝ ցույց տալու թե իրականում ինչպիսին է` պառլամենտական ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը: Պետք է արձանագրել, որ հասարակության մեջ հստակ մարդիկ պատկերացնում են, թե կոնկրետ ինչ կա և ինչ է հարկավոր:Այս փորձը անհրաժեշտ էր, բայց ինչ որ բան չի փոխում’’,-այս կարծիքն ունի ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ այս գործընթացը սկսելը` լակմուսի թուղթ  էր այն առումով, որ նրանք ովքեր միանալու էին այս գործընթացին` կարող են գոնե նախաձեռնել ու ստորագրել այդ փաստաթուղթը:

’’Հայաստանում իշխանությունը ուզուրպացված է՝ արդեն տասնամյակներ և  կոնկրետ իշխանության նորմալ ձևավորման համար յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է պայքարի: Այդ պայքարի ձևը՝ յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում և ես չեմ ուզում քննադատել ինչ-որ մեկին: Փաշինյանին ողջունում եմ և եթե ինքս լինեի պառլամենտական` կստորագրեի այդ փաստաթղթի տակ՛՛,-ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով  Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության հարցին Զուրաբյանը նկատեց, որ այն Հայաստանի համար շատ բացասական է.՛՛Մենք մտնում ենք մի տնտեսական միության մեջ, որը դեռ չստեղծված լրջագույն պրոբլեմների մեջ է: Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Այսօր, Ռուսաստանի տնտեսությունը օր-օրի թուլանում է և կարող է փլուզվի՛՛,-հավելեց Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ