08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է:

Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ – Ճամբարակ լեռնանցքում: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն  ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ