”Եթե լավաշը իրենցով անեն, կասեն թոնիրն էլ մերն է”/վիդեո/
’’Ադրբեջանը բողոքել էր, որ լավաշը տարածաշրջանային մշակույթ է և չի կարելի հայկական համարել: Անհանգստությունը ադրբեջանցիների կողմից արված ոտնձգությունը չէ, քանի որ այդքան հողեր, որ նրանք մեզնից տարել են դա էլ կտանեն: Ես քննադատում եմ իրենց արարքը, սակայն մենք է որ պետք է տեր կանգնենք մեր արժեքներին: Ա’յ սրա մասին եմ ուզում ահազանգել’’ ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր զայրույթն ու անհանգստությունը կիսեց խոհարար, հեռուստահաղորդավար Սոնիա Թաշճիանը:
Թաշճյանը, որպես օրինակ հիշեց հարիսայի դեպքը.’’ Հարիսան վերցրին մեզնից ուրեմն լավաշն էլ կտանեն: Վաղը հերթը կհասնի նաև կոլոլակին’’:
Հաղորդավարուհին հորդորում է տեր կանգնել ազգային խոհանոցին և ստեղծել գրքեր, որտեղ հիմնավոր կներկայացվեն ազգային կերակրատեսակների բաղադրատոմսերը:
’’Եթե լավաշը իրենցով անեն, ապա կասեն, որ թոնիրն էլ մերն է: Ոչ մի քոչվոր ազգ չէր կարող թոնիր ունենալ: Դա այն ժողովուրդներին է հարիր, ովքեր նստակյաց ապրել են և դարեդար ստեղծագործել են:Իմ անհանգստությունը պարզապես անտարբերությունն է ազգային արժեքների պահպանման նկատմամբ ’’,-հավելեց Թաշճյանը:
Այս քննարկումները անհանգստություն են պատճառել նաև ազգագրագետ Սուրեն Հոբոսյանին:
’’Մենք անընդհատ կորցրել ենք և տարածքներ և արժեքներ ես սրա համար եմ ցավում:Այսօր Հայաստանում քանի մարդ գիտի, թե լավաշը ինչպես են պատրաստում: Օտարների համար ցանկացած տափակ հաց լավաշ է ու մենք պետք է փորձենք կոտրել այդ կարծիքը’’,-ասաց Հոբոսյանը:
Հոբոսյանը խոսեց նաև լավաշի պատրաստման գաղտնիքների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված ‘’Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում’’ հայտը:
Ավելի ուշ ադրբեջանցիները բողոքել էին:
Մանրամասները՝ տեսանյութում: