16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Իժերի ծնունդներ … բռնեցին Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

Մինչ Ազգային ժողովում քննակվում է ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի փաթեթը, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում միությանը դեմ քաղաքացիները: Ակտիվիտները վստահ են՝ պայմանագրին կողմ քվեարկողները Հայաստանը կդարձնեն Ռուսաստանի կայսերապաշտության խաղալիք:

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանը պատգմավորների համար առանձին-առաձին ուղերձ էր պատրաստել. ՛՛ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարևոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությամբ ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞…՛՛: 

Հայրիկյանը նկատեց, թե նրանք, ովքեր կողմ են ՛՛մարդկության թշնամի, քաղաքակրթության հակառակորդ պուտինիզմի հետ Հայաստանը կապելուն, այսինքն՝ Հայաստանը կործանելուն, պետք է գիտակցեն, որ իրենց դավաճանական էությանն է ուղղված Ավետարանական ցասումը. ՛՛Իժերի ծնունդներ, ձեզ ո՞վ է իրավունք տվել պղծել իմ հոր տունը՛՛։

Քիչ անց ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցից տեղափոխվեցին Դեմիրճյանի մուտքի մոտ, որտեղից շենք մուտք են գործում պատգամավորները: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին նրանք հարցրին՝ ում է կողմ՝ հայերին, թե ռուսներին: Ասաց՝ երկուսին էլ կողմ է: 

Մանրամասները՝ տեսանյութում :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ