20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Հասարակական աշխատանքը շատ դեպքերում սկսել է շեղվել իր բուն նպատակից

Նոյեմբերի 13-14-ին Երևանի պետական համալսարանում մի տանիքի ներքո կհամախմբվեն երտասարդության ոլորտում աշխատանքներ ծավալող հասարակական կազմակերպությունները։ Այդ օրերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնում է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը։ Այն հնարավորություն կընձեռի շահագրգիռ քննարկում կազմակերպել երիտասարդական ոլորտի բոլոր դերակատարների միջև՝ կամավորներից մինչև հիմնադրամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներից մինչև պետական պաշտոնյաներ: Նախատեսվում է նույն հարկի տակ հավաքելով երիտասարդական […]

Թուրք նախարարը Ֆրանսիայի խորհրդարանում ժխտել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և եվրաանդամակցության բանակցային գործընթացում Անկարայի գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ԵՄ հանձնաժողովում: Լրագրողներից մեկը հարց է տվել Հայոց ցեղասպանության մասին: Ի պատասխան թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք դեմ են, երբ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ որոշումներ են կայացնում քաղաքական գործիչները, գրում է Ermenihaber.am-ը: Բոզքըրը ներկաներին հիշեցրել […]

՛՛Կներեք, սա իրականություն չէ՛՛

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորները նշեցին, որ ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն, ով ներկայացնում էր ՄԻՊ անելիքները, պետք է ներկայացներ, թե օրինակ՝ ինչ օրենդրական բացերի պատճառով են խախտվում մարդու իրավունքները: Ներկայացնելու հետո Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ընդգծեց. ՛՛ՄԻՊ-ը, կարծում եմ, ծրագրային բյուջետավորման տեսակետից լավ ներկայացրեց բյուջեն, ֆինանսական ցուցանիշները չկրկնեց, և սա […]

Դատախազը չմեկնաբանեց Աղվան Հովսեփյանի տեսակետը

Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը  հորդորեց  Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել: “Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետեւ քրեական հետապնդման հարուցման եւ քրեական հետապնդման գործընթացում որեւէ քաղաքական գործոն կամ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված եւ բոլոր տեսագրությունները ապացույցներով հագեցած […]

Հայաստանում օրենսդրական գործընթացը պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի

Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն եւ մասնակցային լինի՝ նշվում է Երեւանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով […]

Հրթիռը պայթել է ուղիղ եթերում /վիդեո/

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում միլիոնավոր մարդիկ տեսել են, թե ինչպես է պայթում հրթիռը: Արձակումից հետո օդում պայթել է Ամերիկյան տիեզերական գործակալության Antares հրթիռը, որն ուղղվում էր Միջազգային տիեզերակայան, հայտնում է ТАСС գործակալությունը: Հրթիռը փոխադրում էր Cygnus բեռնակիրը, որում 2.200 կգ տարբեր բեռներ կային տիեզերագնացների համար, այդ թվում՝ սարքավորումներ և մթերք: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան: […]

Էլ կամրջի մոտ չեմ գնա. դաժան ու անսփոփ /վիդեո/

4 երեխաների մայր Լարիսա Օհանյանը օրեր առաջ պատրաստ է եղել ինքնասպանության քայլին: Կառավարությանը բողոքով դիմած կինը, հերթական հիասթափեցնող պատասխանից հետո ցանկացել է  քայլերը ուղղել՝ դեպի Կիևյան կամուրջ: Այդ մասին մեզ պատմեց ոստիկանության աշխատակիցը, ով կնոջը հետ է պահել ճակատագրական քայլից: Այսօր, նա հերթական անգամ Կառավարության շենքի  մոտ էր, Օհանյանը գետնին էր դրել իր 4 երեխաների […]

Բացարձակ անհասկանալի է. Ն. Զոհրաբյանը՝ ՄԻՊ տեղակալին

՛՛Մեզ համար դժվար է այսօր տրամադրել ոչ քանական, որակական ցուցանիշներ, բացատրեմ, թե ինչու, որովհետև ենթադրենք կարող ենք բռնությունների կանխարգելման մեխանիզմի ակնկալվող այցերի թիվ ներկացնել, բայց դժվար կլինի ասել, թե հետագայում քանի տոկոսով խոշտանգումները կամ մարդկային վերաբերմունքը այդ հաստատություններում կնվազի՛՛,-Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: ՄԻՊ ներկայացուցիչը նշեց, որ չեն կարող կանխատեսել՝ […]

Հայ մոդելը` թուրքական հեռուստաշոուի մասնակից

Թուրքիայում հեռարձակվող ”Սա իմ ոճն է” հեռուստաշոուի մասնակիցներից մեկը թուրքաբնակ հայուհի մոդել Ռոզա Շաքե Հովհաննիսյանն է, գրում է Ermenihaber.am-ը: ՛՛Հաղորդման նոր մասնակիցներից Ռոզա Շաքե Հովհաննիսյանի մուտքը տպավորիչ էր և հաղորդմանը լարվածություն հաղորդեց: Ռոզան աչքի է ընկնում գեղեցիկ կազմվածքով: Մրցույթի առաջին օրը Ռոզան, բանավիճելով մրցույթի մյուս 11 մասնակիցների հետ, ասել է, որ նրանցից ոչ ոք այնքան ուժեղ չէ, որ իր հետ մրցի՛՛, -գրում է թուրքական ՛՛Աթաքումհաբեր՛՛ լրատվական կայքը: Նշենք, որ Թուրքիայում արդեն ավելի քան 1 տարի որպես թոփ -մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ աշխատող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի: Ermenihaber.am

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների խնդիրը դեռ չի լուծվել. ՄԻՊ-ը զեկույց կպատրաստի՞

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս տարի օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է զեկույց ներկայացնել հանրապետության զինված ուժերում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ:՛՛Կառավարության շենքի առջև ծնեղները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում: Իրենց հարցը, փաստորեն, լուծում չի ստանում: Այստեղ` ԱԺ-ում, կարծում եմ՝ պետք է ստեղծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ