Խնդրեմ, թող անեն. ԲՀԿ-ն իշխանության հետ որևէ հանդիպում չի ուզում
Ըստ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի` Համաժողովրդական շարժումը շարունակվում է, այս փուլում շտաբների ձեւավորման ուղղությամբ մարզերում ակտիվ աշխատանքներ են տարվում, սակայն հանրահավաքի հերթական օրը հայտնի չէ: Հանրահավաքների անցկացումը պայմանավոված է շտաբների ձեւավորմամբ, այդ շտաբները կարեւոր դեր են խաղալու: “Շտաբները բերում են ամբողջ պատկերը հանրապետությունով մեկ, երբ որ դա կունենանք, հանրահավաքները կշարունակենք”,- ասաց նա: […]




































