04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմաստուն կնոջ նամակը երիտասարդ աղջիկներին

AdMe-ն ներկայացնում է իմաստուն մի կնոջ նամակը երիտասարդ աղջիկներին.

“Հարաբերությունները, որոնք հնարավորություն ունեն երկարաժամկետ լինելու, չպետք է բարդ լինեն: Որքան ժամանակ է մարդ պատրաստ տանել բարդ հարաբերությունը` կես տարի, մեկ տարի, բացառիկ դեպքերում` մի երկու տարի:

Այսպես կոչված բարդ հարաբերությունները, բոլոր այդ “եկավ-գնաց”-ները, բարձր թեմաներով զրույցները, կներեք, ազատ ժամանակի ավելցուկի հետեւանք են: Դրանք ճիշտ հարաբերություններ չեն: Լուրջ: Դա նման է նրան, որ, օրինակ, դուք գնաք մեքենաների սրահ, Բենթլի ուզեք, բայց հնարավորությունները հազիվ ՛՛Ժիգուլու՛՛ հերիքեն: Դուք կարող եք տարիներով այդ սրահ գալ, բայց միշտ միայն ՛՛Ժիգուլու՛՛ “ձգեք”:

Դուք կասեք, որ Բենթլին միակն է, որ ձեզ համապատասխանում է, կզզվացնեք մտերիմներին այդ խոսակցություններով, տխուր դեմք կընդունեք, եւ կփչացնեք ձեր կյանքը, տառապանքները կֆետիշացնեք, բայց ոչ մի անգամ չեք մտածի, որ ձեզ ընդամենը պետք է ամուր, լավ աշխատող մեքենա, մաքուր սրահով ու օդափոխիչով, որ ձեզ Ա կետից Բ կետ հասցնի:

Հարաբերությունները պետք է 2 կոպեկի նման պարզ լինեն: Կարեւոր չէ, թե նա հանճար է, ֆիզիկոս է, թե հասարակ շինարար, կարեւոր չէ` ինչպիսի կրթություն ունի, քանի լեզու գիտի, քանի կին է ունեցել կյանքում, բանաստեղծություններ գրում է, թե ոչ, կարեւոր է, թե որքանով եք նրա հետ ձեզ հարմարավետ զգում:

Եթե նա ձեզ դեպերսիայի է հասցնում, եթե նրա հետ այնքան վատ եք, ինչպես առանց նրա, եթե չգիտեք, թե նրա հետ ինչ է ձեզ սպասում, եթե նա “արդուկում է” ձեր ուղեղը իր “հիմա պատրաստ չեմ”, “պետք է մտածեմ”, “դա չափազանց բարդ է” եւ այլ նմանատիպ արտահայտություններով, գրողի ծոցն ուղարկեք նրան: Սիրում էիք նրան, թե դա այլ բան էր, կհասնակաք, բայց միեւնույնն է, դուք ոչինչ չեք կորցնի:

Բարդ հարաբերությունների հետեւանքով դուք միեւնույնն է` բացի գլխացավանքից ոչինչ չեք ստանալու: Եթե ձեզ այդ գլխացավանքն այդքան պետք է, եթե առանց դրա չեք կարող ապրել, ձեր մեջ համարձակություն գտեք ու խոստովանեք, որ ձեզ ոչ թե կոնկրետ այդ տղամարդն է պետք, այլ այդ գլխացավանքը, որը տղամարդու հետ միասին ստանում եք:

Նորից ու նորից` հարաբերությունները պետք է պարզ լինեն: Դուք այդ մարդու հետ երեխաներ եք ունենալու, կենցաղ վարեք, նախագծեր ունենաք, հյուր գնաք, նրա հարազատների հետ շփվեք եւ ընդնարապես ամենապրիմիտիվ կենսակերպ վարեք: Եւ եթե ձեզ թվում է, թե ձեզ հաջողվելու է խուսափել այդ ամենից, չարաչար սխալվում եք:

Մեզ պետք է հասարակ մի մարդ, որի վրա կարողանանք հենվել, ով միշտ մեր կողքին կլինի, նա միշտ մեր կողքին է լինելու, միշտ, հետեւաբար, վստահությունն անչափ կարեւոր է:

Կյանքում շատ դժվար պահեր են լինում, հետեւաբար` պատասխանատվությունը եւս չափազանց կարեւոր է: Դուք ցանկանալու եք կիսվել թե ուրախությամբ, թե տխրությամբ, ուրեմն` նեցուկ լինելն ու լսել կարողանալը սարսափելի կարեւոր է:

Մի ամբողջ կյանք եք ապրելու, հետեւաբար` համբերությունն անչափ կարեւոր է, առանց դրա չի լինի:

20 տարեկանում ցանկանում են, որպեսզի տղան հրաշք մեքենայով  գա, ծաղիկներ նվիրի, կրքոտ համբուրի եւ որպեսզի գեղեցիկ պատկեր լինի: Իրականում այս ամենն ընդհանրապես կարեւոր չէ: Թքած` նա գեղեցիկ է, թե ոչ, բարձրահասակ է, թե ցածրահասակ, գեր է, թե նիհար: Այն ամենը, ինչ ձեզ պետք է նրա մեջ, գիտակցել, որ նրա հետ հրի ու ջրի միջով կանցնեք, որ եթե նա ձեր կողքին է, ամեն ինչ լավ է, եւ որ առանց նրա ձեզ համար շատ ավելի վատ է, քան նրա հետ:

Իսկ այդ խրթին հարաբերությունները … դե վերջապես, մաքրամեի դասընթացների գնացեք: Կամ որբերին օգնեք: Վերջապես հանգիստ թողեք ձեր խեղճ ուղեղը, այն առանց այդ էլ շատ անելիքներ ունի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ