19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահի հրաժարականը պիտի պահանջի ժողովուրդը /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու հրավեր Եռյակից չի ստացել: Նրա խոսքով, Եռյակը պարտավոր է իրեն պաշտոնապես հրավիրել, քանի որ ԱԻՄ-ն ու Հայրիկյանը անկախ Հայաստանում քաղաքականության հայրն են: Եռյակը վերջերս արդեն այս կամ այն կերպ անդրադառնում է իշխանափոխությանը, որին միշտ անդրադարձել է Հայրիկյանը: “Բայց ես չեմ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես հացադուլ եմ […]

Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:  Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, […]

՛՛Երկիրը լցրել ենք քրեական պաշտոնյաներով՛՛

”Ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական կյանքի գնահատականների տոնայնությունը նույնն է. սակայն արտաքին քաղաքականությունը շատ խնդրահարույց է մեր երկրի ապագայի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ազգագրագետ, ”Նախախորհրդարանի” անդամ Հրանուշ Խառատյանը: ”Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին նշանակում է, որ մենք ոչ մի դաս չենք քաղում մեր անցյալից: Ուղղակի բռունցքներ ենք թափահարում ամեն գործընթացի ավարտից հետո: Այսօր կրկնվում է 1920 թվականի […]

՛՛Տղավարի զրույց՛՛-ների վերջը դա է …

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադառնում է քաղաքացիական հերթական ակտիվությանը՝ ՛՛շրջանառության հարկի՛՛ դեմ բողոքի ալիքին՜ մասնավորապես նշելով. ՛՛Երեկ, վարչապետի հետ հանդիպած առևտրականների ներկայացուցիչները չեն ցանկացել, որպեսզի լրագրողները լուսաբանեն հանդիպումը: ՛՛Չենք ուզում օտար ականջ լսի, էսի տղավարի զրույցա լինելու՛՛,- ասել են նրանք:Լրիվ հայկական մենթալիտետի մեջ տեղավորվող մտածողություն է, որն, ի վերջո, հանգեցնելու է առևտրականների շարժման ֆիասկոյին կամ ոչ […]

ԱՄՆ փոխնախագահը ներողություն է խնդրել Էրդողանից

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանի համար, որ հայտարարել էր, թե իբր Անկարան աջակցել է Սիրիայում ահաբեկիչներին, այդ թվում` “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը, գրում է itar-tass-ը: Նշվում է, որ Բայդենը զանգահարել է Թուրքիայի նախագահին եւ ներողություն խնդրել վերջինից այդ հայտարարության համար: Հիշեցնենք, օրերս իր ելույթում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, […]

Պետք չի էտքան պրիմիտիվ ու տափակ մտածել … /վիդեո/

Երգիչ Նարեկ Բավեյանը Facebook-յան հանրագրում գրել է. “Արդեն մի քանի անգամ լսում եմ կարծիք, որը ինձ համար աբսուրդային է, ինձ հարցնում են, թե ինչի եմ ես երգում, որ մեր մեծերը հարգանքի են արժանի ու իրանց խոսքը լսել է պետք: Ասում են բոլոր մեծերը չէ, որ հարգանքի են արժանի ու իրանց խորհուրդները միշտ չէ, որ իմաստուն […]

Ուղևորահոսքի 16 տոկոս աճ` նախորդ սեպտեմբերի համեմատ

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ “Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ: […]

Առանց Ծառուկյանի

Այս օրերին մի խումբ երիտասարդներ հասարակական հարցումներ են անցկացնում. մտնելով բնակարաններ, նախ փորձում են պարզել՝ արդյո՞ք մասնակցելու են հոկտեմբերի 10-ին կայանալիք Եռյակի հանրահավաքին: Հարցման կազմակերպիչները փորձում են նաեւ պարզել, թե քաղաքացիներն ում են նախապատվություն տալիս` Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ապա հետեւում է հաջորդ հարցը՝ եթե երկուսն առաջադրվեն, ում կքվեարկեք: Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ […]

ԵԽԽՎ-ի ադրբեջանամետ պատգամավորը Ղարաբաղի մասին զեկույց կկազմի. azatutyun.am

Գրավյալ տարածքներ, փախստականներ, բռնություն, ագրեսիա. սրանք Ադրբեջանի կողմից ամենուր և պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներն են, որոնք անցած շաբաթ տեղ գտան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումընդունված փաստաթղթում, գրում է azatutyun.am-ը: Չնայած հայկական պատվիրակության ընդդիմությանը՝ վեհաժողովն ընդառաջեց Ադրբեջանի պահանջին և ընդունեց «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով որոշումը, որի համաձայն առաջիկա 1.5-2 տարվա ընթացքում ԵԽԽՎ-ն Լեռնային […]

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում է

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մույժնիեքսը ժա­մանել է Հայաստան: Ինչպես նշվում է Եվրահանձնակատարի Facebook-ի էջում, հոկտեմբե­րի 5-9-ը կայանալիք այցի ընթացքում հանձնակատարը քննարկելու է արդարադատությանը, կանանց իրավունքներին եւ գենդերային հավա­սարությանը վերաբերող հարցեր: “Ես հանդի­պումներ եմ ունենալու նախարարների, պատ­գամավորների, դատական մարմինների ներկայացուցիչների, ազգային իրավապաշտպան կառույցների եւ հասարակական կազմակերպու­թյունների ներկայացուցիչների հետ”,- նշել է Մույժնիեքսը: Հոկտեմբերի 9-ին Եվրահանձնակատարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ