05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը

Օրերս 88 տարեկան հասակում մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը, իսպանուհի հերցոգուհի Ալբան:   Նշվում է, որ հերցոգուհին մահացել է նոյեմբերի 19-ին, կարճատեւ հիվանդությունից հետո, հայտնում է Газета.Ru-ն: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` հերցոգուհին ամենից շատ տիտղոսներն ուներ աշխարհում, նրա ամբողջական անունը հնչում է հետեւյալ կերպ` Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուխենիա Ֆրանսիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-դե-Սիլվա: […]

Նոր նշանակումներ

   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ:     Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում հոգևոր սպասավորությունից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:   Հոգեշնորհ Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը, ազատվելով Քահանայից պատրաստման լսարանում ստանձնած իր պարտականություններից, նշանակվել է Բանակի հոգևոր առաջնորդության […]

”Փողոցային, ժարգոնային խոսքը, գռեհկաբանությունները տանում են եթեր”

”Այսօր շնորհավորանքների և լավ խոսքերի օր է, բայց մի փոքր տհաճ հարթություն պետք է տանեմ մեր խոսակցությունը, քանի որ պիտի ասեմ, որ մեր հասարակությանը այսօր չի բավարարում հեռուտատեսության լեզուն”,-այսօր, հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսին նկատեց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը: Նա նշեց, որ կա ձևավորված թյուր կարծիք, ըստ որի նման խոսքի […]

Արցախում ծխախոտագործության ծավալը կկրկնապատկվի 2015թ.-ին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի ենթաշրջանում ծխախոտագործության ոլորտում ձեռքբերված հաջողություններին և ի հայտ եկած խնդիրներին: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների, ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ՝ Ա. Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու […]

Վահե Հակոբյանը հրաժարակա՞ն է տվել /լրացված/

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի ղեկավար Վահե Հակոբյանն այս պահին կառավարությունում է, եւ Henaran.am-ին չհաջողվեց ճշտել՝ իրականության հետ որեւէ աղերս ունի տարածված տեղեկությունը, թե վերջինս հրաժարական է ներկայացրել: Նշենք, որ newsbook.am-ը տեղեկություն է տարածել, ըստ որի՝ նա աշխատանքից ազատման դիմում է գրել: Henaran.am-ին հաջողվեց պարզել, որ այս պահին Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: 

՛՛Երբ քեզ էշի տեղ ես դնում … ՛՛

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Բոլոր նրանք, ովքեր ԵՏՄ՝ ռուսական կայսրութեան պուծինեան տարբերակի կողմնակից են, կագէբէ-ի (ուղղակի կամ ազդեցութեան) գործակալներ են։ Նրանց աջակիցներ են, մեղմ ասած, ՇԱՏ ՄԵՂՄ ԱՍԱԾ, բոլոր նրանք, ովքեր լկտիաբար յայտարարում են, թէ Հայաստանում չկան եւրոպական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր եւ բոլորը կողմ են ԵՏՄ-ին։ Առայժմ անուանապէս չեմ նշում, […]

Թուրքիայում վրդովված են Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրության կապակցությամբ

Ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ մանուկների գործած գորգի ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում բողոքի ու դժգոհության առիթ տվեց թուրքական տարբեր շրջանակներում: Գորգը հյուսել են ԱՄՆ-ի օգնությամբ հիմնված որբանոցի հայ սաները և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության համար նվիրել էին նախագահ Քելվին Քուլիջին, գրում է Ermenihaber.am-ը: Թեմային անդրադարձել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների […]

“Չոր-ցամաք”. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի  պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), 2012 թվականին ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնի ստանձնման հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս եւ հողին ամրակացված այլ անշարժ գույք: Այս մասին տեղեկացնում է “Հայկական ժամանակ”-ը: Փոխարենը՝ “շարժական գույք”, “արժեթղթեր”, “փոխառություններ” եւ “դրամական միջոցներ” բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել: Դատելով հայտարարագրից Շմայսն […]

Դատախազությունը հաստատել է Արագածոտնի մարզպետի գործը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող “Ես եւ նա” շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում եւ իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները: Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Երեկ, […]

Քաղաքապետն ու ազգականն իրար դեմ. Ժողովուրդ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ներկայիս քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է եւ Արտավազդ Ալեքսանյանը՝ “Կար-Կոր” ՍՊԸ-ի հերթափոխի պետը: Լուրեր են պտտվում, որ Ալեքսանյանին Շահագալդյանն է համոզել առաջադրի իր թեկնածությունը, որպեսզի գոնե ձեւական ընտրություն ապահովվի: Այս հարցերի շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ