Պարգեւատրվեցին “Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում” խորագրով համաժողովի հաղթողները
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ “Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում” խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին: Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական […]





































