”Զգուշացեք՛՛
Արդեն ամիսներ ի վեր Հայաստանի տարբեր մարզերում “Եհովայի վկաներ” կազմակերպությունը տեղադրում է ստենդներ իրենց կազմակերպության “հոգևոր գրականությամբ”, որն անվճար բաժանում են անցորդներին։ Գրականության բաժանման հիմնական նպատակն է նոր անդամներով հարստացնել “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության շարքերը։
Այս քարոզչության կենտրոններից մեկն էլ Վանաձոր քաղաքն է, որտեղ օրերս մի խումբ քրիստոնյա երիտասարդներ փորձեցին օգտվել օրենքի «շնորհած բարիքներից» և զգուշացնել բնակիչներին` հեռու մնալ ազգակործան և հոգեկան լուրջ խեղման տանող այս վայ քարոզչությունից:
Երիտասարդները` “Զգուշացեք Եհովայի վկաներ աղանդից” պաստառով գրությամբ, Ավետարանից համապատասխան մեջբերմամբ և կրոնական այս և այլ կառույցների ազգակործան քարոզչության մասին ինֆորմացիոն գրքույկներով հայտնվեցին Եհովայի վկաներ կառույցի ստենդի և այն հսկող վկաների կողքին:
Եհովայի վկաները, ովքեր “բարի լուր” էին ավետում քաղաքի բանուկ հատվածներից մեկում, տեսնելով երիտասարդների պաստառը, փորձեցին բանավեճի մեջ ներգրավել և սպառնալ վերջիններիս, թե ոստիկանության միջոցով կհեռացնեն նրանց: Սպառնալիքը ազդեցություն չունեցավ:
Երիտասարդներին երկար բարակ անպատասխան հարցադրումներից, նկարահանումներից, սպառանալիքներից հետո, վերջիններս հավաքեցին իրենց գրականությունը և քայլերն ուղղեցին դեպի Վանաձորի Հելսինկյան գրասենյակի առջև, որտեղ էլ հիմնականում կանգնում են և բաժանում են իրենց գրքերը: Տեսնելով երիտասարդների պաստառը նաև այստեղ` երեք հոգուց բաղկացած վկաների կազմը լքեց տարածքը: Երիտասարդներին որպես սպառնալիք մնաց միայն “ձեզ համար վատ է լինելու” խոսքը, որը շպրտեց նրանց այդ օրվա միակ տղա քարոզիչ վկան:
“Եթե օրենքը այդքան բարեհաճ է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից”,-նշեց ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ, բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով` ակցիան շարունակական է և կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել քաղաքի որևէ հատվածում:
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:
Վանաձորի “Նարեկացի” երիտասարդաց միություն