05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին: Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ: Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն […]

Գրպանահատության դեպք երթուղային տաքսում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի  բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ն, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է բանկային քարտ և 8000 դրամ: Նա […]

Կնոջ բոլոր 6 ամուսինները մահացել են տարօրինակ հանգամանքներում

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Տիսակո Կակեխիին, ով մեղադրվում է իր վեցերորդ ամուսնուն՝ 75-ամյա Իսաոյին թունավորելու եւ սպանելու մեջ: Նախկինում կինն ամուսնացած է եղել հինգ անգամ, եւ նրա բոլոր ամուսիններն անխտիր մահացել են անհայտ ու տարօրինակ հանգամանքներում: Ճապոնական մամուլն արդեն կնոջը ՛՛սեւ այրի՛՛ մականունն է տվել, հաղորդում է Independent-ը: Ոստիկանները կասկածներ ունեն, որ կինը 20 […]

Գենդերային բռնության 80 կատեգորիաները՝ լեզբուհիներ ու հոմոսեքսուալներ. Աշոտ Մանուչարյանը մեկնաբանեց/վիդեո/

Հայաստանում հսկայական քանակի պրոբլեմներ կան: ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի փոխանցմամբ դա տարբեր բնագավառներում է՝ արտագաղթ, ընդերքի թալան և այլն: Սակայն, այս գերկարևոր հիմնախնդիրների կողքին հաճախ քաղաքացիական ակտիվիստների կամ կազմակերպություների կողմից բարձրացվում են մեր ազգի դիմագծին ոչ հարիր խնդիրներ.՛՛Մեր երիտասարդներին ներգրավում են մեր երկրի ՛՛կարևոր՛՛ խնդրի մեջ: Ամսի 25-ից սկսվում է ՛՛16 օրյակ գենդերային բռնությունների […]

”Թեժ աշունն՛՛ այդպես էլ գործնական տեսք չստացավ

Վերլուծելով «ոչ իշխանական եռյակի» գործելավոճը կարելի է հստակ արձանագրել, որ խոստացված «թեժ աշունը» այդպես էլ գործնական տեսք չստացավ։ Ավելին, վերջին հանրահավաքից հետո «եռյակի» մարտավարությունը (ես կասեի նույնիսկ ռազմավարությունը) կտրուկ փոխվեց։  Հանրահավաքի ընթացքում, այլևս «եռյակի» առաջնորդ դարձած, Ծառուկյանն իր ելույթով ազդարարեց «թեժ աշնան» ավարտը։Վերոգրյալը համարենք «ոչ իշխանականների» խոստացված «թեժ աշնան» համառոտ նկարագրություն, իսկ հիմա մի քանի […]

Գիտաժողով` նվիրված ռազմակրթական խնդիրներին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը: ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ […]

՛՛Եթե նրանք չեն ստում, Րաֆֆին կհեռանա՛՛

ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Ազատության հրապարակից Եվրասիական միությունը գովաբանող եռյակի առաջնորդներից մեկը Բրյուսելում հայտարարում է, որ ինքը դեմ է Հայաստանի Եվասիական ինտեգրմանը:Հետևաբար կամ եռյակի երկյակն է ստում, որ կողմ է Հայաստանի պրոռուսկաան դիրքորոշմանը, կամ եռյակի Րաֆֆին է ստում, որ ինքը եվրոպամետ գործիչ է: Եվ եթե նրանք չեն ստում, կամ Գագիկ Ծառուկյանն ու […]

“Ռոլլս-ռոյսերով” եւ “Բենթլիներով” լի ավտոկայանատեղի է այրվել

Մոսկվայի կենտրոնում 12 թանկարժեք մեքենա է այրվել, որոնք մեկ մարդու են պատկանել: Ավտոկայանատեղիում 12 մեքենա է կայանված եղել, որոնք բոլորն էլ այրվել են, մեքենաների թվում Բենթլի, Ռոլլս-ռոյս եւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներ են եղել, հաղորդում է Интерфакс-ը: Իրավապահ մարմինների աղբյուրները փոխանցում են, որ հրդեհը կարող էր եւ կազմակերպված լինել: Հայտնի է, որ մեքենաների սեփականատերն ահռելի վնաս […]

”Թող կատարեն, ո՞վ է խանգարում” /վիդեո/

՛՛12 կետերը դեռ ամռանը ներկայացվել են կառավարությանը, կառավարությունը, սեպտեմբերի 30-ի արդյունքներով, ըստ էության, ոչ մի հետ չկարողացավ կատարել՛՛,-այսօր լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու եռյակը չի գնում բանակցությունների իշխանության հետ: Ըստ Սարգսյանի՝ սրանք շատ կարևոր կետեր էին, իսկ կառավարությունն ոչ մի կետ չկատարեց: ՛՛Այստեղ բանակցելու ոչինչ […]

Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի օդաչուների աճյունները

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը.  ”Որպես Մինսկի խմբի համանախագահ  երկիր,  Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները:  Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ