16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Եվս մեկ վարկային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կկնքվի ՛՛Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ՛՛ 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: 
Ըստ որոշման նախագծի՝ տրամադրվելիք միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:

Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ