25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հարավային Կալիֆորնիայի համալսարանը հրապարակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տեղեկատու

Year100.org կայքը սկսել է 1915-ի ողբերգության տարելիցի հիշատակմանն աջակցող նախաձեռնություն: Հարավային Կալիֆորնիայի Հայագիտության ինստիտուտը ստեղծում է ամբողջ աշխարհում միջոցառումների տեղեկատու, որի միջոցով խթանում է տարբեր հրապարակումների, կոնֆերանսների և 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների մասին իրազեկվածությունը, հայտնում է Interpress.am-ը: Միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ Year100.org կայքում: Year100.org-ն անում է ավելին, քան պարզապես անցյալի […]

Ժամանակն է մաքրվելու. ազատամարտիկները վերադարձրին պարգևները/վիդեո/

Ազատամարտիկներ Պավլիկ Մանուկյանը և Արմեն Լամբարյանը այսօր հայտարարեցին իրենց մեդալմները և պետական պարգևները հանձնելու մասին: Արիության համար պետական պարգևները ազատամարտիկները կհանձնեն իրենց զորահրամանատարին` Ժիրայր Սեֆիլյանին, որն էլ իր հերթին դրանք կհանձնի «գործող ռեժիմի ներկայացուցիչներից մեկին»: «Այսօր մենք` «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավորներս, որպես բողոքի ցույց մեր պետական պարգևները հետ ենք հանձնում, որովհետև այս պետական պարգևները կրում են […]

Նոր վիրուսն «անջատում» է հեռախոսն ու շարունակում հետևել օգտագործողներին

Հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող AVG ընկերությունը հայտնաբերել է նոր Android-վիրուս, որը տպավորություն է ստեղծում, թե սմարթֆոնն անջատվել է ու շարունակում է հետևել օգտագործողներին։ «Android/PowerOffHijack.A» կոչվող վիրուսը ինֆորմացիա է հավաքում օգտագործողի գտնվելու վայրերի, հաղորդագրությունների ու զանգերի մասին։ Այն կարող է նույնիսկ լուսանկարներ անել։ AVG-ի մասնագետների խոսքով՝ վիրուսով արդեն վարակվել է նվազագույնը տասը հազար սմարթֆոն։ Այն տարածվում է […]

Կխթանվեն ներդրումային ծրագրերը

Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը: Նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի […]

Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա

Թուրքական բանակի ստորաբաժանումներն իրականացրել են «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն`կազմակերպելով Սիրիայի տարածքում գտնվող Շահ Սուլեյմանի մասունքների և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանումը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով օգտագործվել է 39 տանկ, երկու գումարտակներում ընդգրկված 80 զինվոր, 57 զրահապատ մեքենա, 100 փոխադրամիջոց, անձնակազմի 572 անդամ, 5 անօդաչու թռչող սարք: Նշյալ դամբարանը […]

Տարել է դրամապանակը

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ: Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել […]

ՀԱԿ-ը չքվեարկեց Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին նախագծին

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջի մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը Փաշինյանը նշեց, որ քվեարկության պահից հետո փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ ու ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները քննարկվեն դատական պայմաններում:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, որ Սերժ […]

Գյումրիում երկրորդ մարդն է անհայտ կորում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող` 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:  Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Սոնան վերադարձել է ամուսնու մոտ՝ դարձյալ հանուն երեխաների

Գավառի Գանձակ գյուղում ապրող երիտասարդ կինը մեզ հետ զրույցում պնդում էր, թե ինչպես է 13 տարի շարունակ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվել ամուսնու եւ նրա ընտանիքի անդամների կողմից, ցույց էր տալիս լուսանկարները, որտեղ երեւում էին նախկինում տեղի ունեցած բռնության թարմ հետքերը, գրում է swv.am-ը: Այս ընտանիքում բռնություն առկա է եղել ամուսնության առաջին իսկ տարիներից, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ