13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու Լյովա Խաչատրյանը չքվեարկեց Նաիրա Զոհրաբյանի օգտին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ հայտնի է դարձել դռները ապարանյան մեթոդով՝ ոտքով բացելու վարպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Նաիրա Զոհրաբյանի օգտին չքվեարկելու հնարավոր պատճառը:

«Պարզվում է՝ նրա ձեռնպահ քվեարկելը ԲՀԿ-ականներից քչերին է զարմացրել, քանի որ էքսցենտրիկ բնավորություն եւ վարքագիծ ունեցող ապարանցի Լյովա Խաչատրյանից ամեն ինչ սպասելի է:

Խոսելով իրենց գործընկերոջ քվեարկության մասին՝ ԲՀԿ-ականներն, ուսերը թոթվելով ասում էին. «Դե  Լյովան է, էլի, ի՞նչ իմանանք՝ ինչի է այդպես արել»: Իսկ որոշ ԲՀԿ-ականներ էլ ենթադրում էին, որ պարտգամավորի այդպիսի քվեարկության պատճառն Աբրահամ Մանուկյանի հետ մտերմությունն է, ով Նաիրա Զոհրաբյանի հետ այդքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի, մեղմ ասած՝ ջրերը մի առվով չեն հոսում:

Ինքը՝ Լյովա Խաչատրյանը, մտերիմների շրջանում, խոսելով իր քվեարկության մասին, փորձել է իբր գաղափարական հենց տալ այդ ամենին եւ ասել է, թե կցանկանար, որ ընտրեին ոչ թե ղեկավար անձ, այլ ղեկավար մարմին»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ