13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Էպոսագետի ընտանիքը դրսո՞ւմ կմնա. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ թերթին հայտնի դարձավ, որ 2015թ. փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը՝ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Մեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի:

«Հիշեցնենք, որ Հայրիկյանը, չբավարարվելով ՀՀ Կառավարությունից ստացած 20 մլն դրամով 2014-ի փետրվարի 27-ին դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն սպանելու փորձ կատարողներից բռնագանձել 41 միլիոն դրամ՝ որպես բուժման ծախսեր: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է այդ պահանջը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ բողոքարկելու է վճիռը: «Ինչ կլինի իմ երեխաների հետ, դեռ չգիտեմ, մեր ողջ ունեցվածքը, տունը ամուսնուս անունով է և արգելանքի տակ է դրված: Բայց ինչո՞ւ մենք պետք է վճարենք այդ մարդու բուժման համար»,- դժգոհեց Ռուզաննա Սեդրակյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ